Компания

Համապատասխանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ

Ներքին հսկողության վարչություն

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

• Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, իրավաբանական կամ այլ համապատասխան ոլորտում.

• Բանկային համակարգում աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ, նախապատվությունը տրվում է մեթոդաբանության, իրավաբանական, աուդիտի և վերլուծության բնագավառին.

• ՀՀ օրենսդրության, բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի լավ իմացություն.

• Հաղորդակցվելու հմտություն, թիմային մտածողություն, համագործակցելու ունակություն.

• Ժամանակի կառավարման հմտություններ.

• Աշխատանքը կոորդինացնելու հմտություններ.

• ՀԾ-Բանկ 4.0 համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն.

• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն.

 

Պայմանագրային

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Բանկում առկա և ներդրվող բիզնես գործընթացների ուսումնասիրում և համապատասխանության ապահովման ռիսկի բացահայտում, վերլուծում, գնահատում, վերահսկում և մոնիթորինգի իրականացում.
• Համապատասխանության ռիսկի գնահատման նոր մեթոդաբանության, սկզբունքների մշակում և առաջարկների ներկայացում.
• Համապատասխանության ապահովման ռիսկի զսպման, կանխարգելման և նվազեցման ուղղություններով համապատասխան առաջարկությունների ներկայացում.
• Իրավական համակարգի հնարավոր փոփոխությունների ազդեցության և դրա հետ կապված հնարավոր ռիսկերի գնահատում.
• Ծրագրային և մեթոդաբանական ուսումնասիրությունների իրականացում.
• Անհամապատասխանությունների բազայի վարում և հավաքագրված տեղեկատվության վերլուծում, հանձնարարականների հասցեագրում և դրանց համար սահմանված կատարողական ժամկետների հսկում անհամապատասխանության արձանագրումից մինչև անհամապատասխանության վերացման փաստի արձանագրումը.
• Հիմնական իրավական և վերահսկողական պարտավորությունների վերաբերյալ սեմինարների կազմակերպում Բանկի աշխատողների համար.

 

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը hr@armbusinessbank.am հասցեին:

Խնդրում ենք նամակի թեմա (subject) դաշտը լրացնել նշելով պաշտոնը և Ձեր անուն, ազգանունը հետևյալ կերպ` "Chief Specialist for Compliance Unit – Name, Surname":

 


 

2023-02-09

Просмотров` 784
( Տեղադր.՝ 2023-01-11)

Banks.am


Smartclick.ai