Суббота, Ноябрь 23
Անձնակազմի կառավարման գլխավոր մասնագետ
Անձնակազմի կառավարման բաժին
Երևան/Արաբկիր
Բարձրագույն
3-5 տարի
1) Բարձրագույն /ցանկալի է հոգեբանական կամ իրավաբանական կամ անձնակազմի կառավարում/:
2) Առնվազն 3 տարի HR ոլորտում:
3) Հայերենի ազատ տիրապետում, Ռուսերենը և անգլերենը – ցանկալի է:
4) MS Office, AS-Wages, Internet փորձառու օգտագործող: Աշխատանք ծրագրային ապրանքների և տվյալների բազաների հետ:
5) Հաղորդակցման հմտություններ:
6) Պատասխանատվություն, օպերատիվություն, ճշտապահություն:
7) Թիմում աշխատելու ունակություն:
8) Կադրային վարչարարության հիմունքներ:
9) Անձնակազմի կառավարման ժամանակակից կոնցեպցիաներ:
10) Անձնակազմի ուսուցման և գնահատման հիմունքներ:
11) Գործավարության կազմակերպման հիմունքեր:
12) Գործարար շփման վարվելակերպ:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
1. Մեթոդոլոգիա
1) Մասնակցում է Ընկերության անձնակազմի մոտիվացիայի, խթանման և գնահատման մասին կարգերի մշակմանը:
2. Անձնակազմի հավաքագրում
1) Մասնակցում է անձնակազմի հավաքագրման գործընթացին:
2) Կազմակերպում է անձնակազմի հավաքագրման անցկացման աշխատանքները:
3) Մասնակցում է պոտենցիալ թեկնածուների փնտրման առավել արդյունավետ մեթոդների որոշման գործընթացին` թափուր հաստիքի համալրման յուրաքանչյուր դեպքի համար առանձին:
4) Պահանջներին համապատասխանող ներքին և արտաքին թեկնածուների հետ անց է կացնում թեստավորում և արդյունքները ներկայացնում անմիջական ղեկավարին:
5) Հայտնում է թեկնածուներին արդյունքների և աշխատանքի հիմնական պայմանների մասին` ներքին կարգերի և ընթացակարգերի համապատասխան:
3. Ուսուցում
1) Վերլուծում է Ընկերության անձնակազմի վերապատրաստման կարիքները:
2) Տեղեկատվություն է հավաքում արտաքին ուսումնական կենտրոնների և ուսումնական ծրագրերի վերաբերյալ:
3) Համակարգում է ուսումնական կենտրոնների հետ աշխատանքները՝ ուսուցման կազմակերպման, որակավորման բարձրացման և աշխատանքային կարիերայի զարգացման գծով:
4) Տրամադրում է խորհրդատվություն Ընկերության ստորաբաժանումների ղեկավարներին, ինչպես նաև աշխատողների անհատական զարգացման նախագծերի կազմման ժամանակ:
5) Մշակում է ուսումնական ծրագրեր և/կամ ընտրում է ուսումնական կենտրոնների կողմից առաջարկվող ուսուցման ծրագրերից Ընկերության անձնակազմի համար անհրաժեշտ ուսումնական ծրագրերը:
6) Ամփոփում և վերլուծում է անձնակազմի մասնագիտական վերապատրաստման արդյունքները:
7) Հսկողություն է իրականացնում ուսումնական ծրագրերի անցկացման պարբերականության և որակի, ժամկետների և փաստաթղթերի սահմանված ձևով վարելու և լրացնելու նկատմամբ:
4. Գնահատում
1) Անձնակազմի գնահատման և ատեստավորման անցկացման համար պատրաստում է անհրաժեշտ նյութերը, թեստերի հարցաթերթիկները:
2) Ապահովում է անձնակազմի կողմից անձնակազմի գնահատման և ատեստավորման անցկացման համար տարբեր հաշվառման թերթիկների /անկետաների/ և թեստերի ճիշտ լրացումը:
3) Իրականացնում է լրացված թերթիկների /անկետաների/ և թեստերի տվյալների մշակումը:
4) Ապահովում է անձնակազմի գնահատման և ատեստավորման անցկացման նախնական տվյալները:
5) Իրականացնում է անձնակազմի համալիր գնահատման արդյունքների ձևակերպումը:
6) Համակարգում և հաշվետվություն է ներկայացնում անձնակազմի անհատական ծրագրերի /KPI/ կատարման/արդյունավետության մասով:
5. Անձնակազմի մոտիվացիա
1) Աշխատողների մոտիվացիայի, վերջիններիս մասնագիտական աճի և առաջխաղացման նպատակով, մասնակցում է անձնակազմի հոգեբանական մթնոլորտի ուսումնասիրման համար մեթոդաբանության ընտրության գործընթացներին:
2) Մասնակցում է մոտիվացիոն սխեմաների մշակման գործընթացներին:
6. Զարգացում
1) Խորհրդատվություն է տրամադրում Ընկերության ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին՝ վերապատրաստման, ինչպես նաև աշխատողների անձնական զարգացման ծրագրերի պատրաստման մասով:
7. Փաստաթղթաշրջանառություն
1) Պատրաստում է Անմիջական ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը, տրամադրում է ստորագրման համապատասխան աշխատողներին:
2) Վարում է Ընկերության աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը,
3) Ապահովում է տվյալների մուտքագրումը ծրագրում և Աշխատողներին անցաքարտերի տրամադրումը:
4) Հսկողություն է իրականացնում Ընկերության ստորաբաժանումների և կոնկրետ աշխատողների կողմից փաստաթղթերի ժամանակին ներկայացման նկատմամբ, ինչպես նաև ստուգում է ստացված փաստաթղթերի նախագծերի ձևակերպման ճշտությունը, ապահովում է վերջիններիս որակյալ խմբագրումը:
5) Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կազմում է ծառայողական նամակների, գրությունների, պահանջների և այլ փաստաթղթերի նախագծեր:
6) Իրականացնում է աշխատողների բժշկական ապահովագրության գործընթացը:
7) Իրականացնում է Բաժնի փաստաթղթերի պատկերամուտը և պատճենահանումը:
8) Հսկողություն է իրականացնում փաստաթղթերի տրամադրման սահմանված ժամկետների նկատմամբ:
9) Ապահովում է Բաժնի գրանցամատյանների վարումը:
10) Ապահովում է տվյալների մուտքագրումը ծրագիր:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան, Կալենցի փ. 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ anahit.manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
2024-11-24
Просмотров` 580 ( Տեղադր.՝ 2024-08-14)
22.11.2024 | 10:02 Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBank
21.11.2024 | 15:41 Shtigen Group и Telcell в рамках совместной инициативы стимулируют развитие возобновляемой энергетики в Армении
21.11.2024 | 12:09 Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации
19.11.2024 | 09:57 PayPal запустил функцию совместного сбора средств
18.11.2024 | 17:05 Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram
18.11.2024 | 14:40 IDBank: бесплатная карта Mastercard и 10% idcoin - за безналичные покупки
18.11.2024 | 10:56 Visa инвестировала в четыре финтех-стартапа в Африке
17.11.2024 | 23:15 Рост экономики, кредитования и цифровизация банковского рынка: передовые решения для бизнеса Армении
14.11.2024 | 17:58 Экономим вместе. IDBank и Idram
12.11.2024 | 17:36 Evocabank стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре Idram
12.11.2024 | 09:56 UBS будет расширять систему UBS Digital Cash
11.11.2024 | 14:05 Visa и Tencent запускают платежи с помощью ладони
Job.banks.am | Контакты | Реклама | Правила использования | О проекте
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau