Компания Название компании

INECOBANK CJSC

Сфера деятельности

Банки/Финансы/Инвестиции

Регион

Ереван/Кентрон

Вебсайт

https://www.inecobank.am/

Կազմակերպության նկարագրությունը

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Բանկն ունի 16 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն: Մասնաճյուղերից 8-ը գտնվում են մարզերում` Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, իսկ մյուս 8-ը` Երևանում` Կենտրոնական գործառնական գրասենյակ, Աբովյան 18, Արաբկիր, Մալաթիա, Նոր Նորք, Շենգավիթ, Տիգրան Մեծ և Կորյուն: "Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն անհատներին, որոնք ցանկանում են աշխատել Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում: Մենք առաջարկում ենք բարենպաստ աշխատանքային միջավայր և մասնագիտական աճի ու զարգացման մեծ հեռանկարներ: Մենք փորձում ենք ստեղծել ինքնազարգացման հավասար պայմաններ և հաճելի աշխատանքային միջավայր մեր բոլոր աշխատակիցների համար: Բանկը ողջունում է իր աշխատակիցների նորարարական գաղափարները և բաց է բոլոր առաջադիմական նախաձեռնությունների և համարձակ առաջարկների համար: Շփվելով և կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ` Դուք կունենաք մասնագիտական աճի և անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ: Մեր նպատակն է՝ ապահովել բանկի աշխատակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, որն իրականացվում է ներքին և արտաքին վերապատրաստումների միջոցով: Որպես Ինեկոբանկի աշխատակից, Դուք կարող եք օգտվել մեր կողմից ընձեռվող վերապատրաստման հնարավորություններից։ Լինելով նախաձեռնող և նպատակասլաց` Դուք կստանաք ֆինանսական ոլորտում կայանալու և մասնագիտական խորը գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն` ժամանակին համընթաց զարգացող և անընդմեջ փոփոխվող միջավայրում:

Контакты

Имя - Թեհմինե Սարգսյան

Должность представителя - ՄՌԿ մասնագետ

Телефон - (37460) 46 47 40, (374) 510 510

Эл. почта - resume@inecobank.am


Smartclick.ai