Ամերիաբանկ

Թարմացված է. 06.02.2020 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում «Հայներարտբանկ» ՓԲԸ) հիմնադրվել է 1992թ-ին: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 50 լիցենզիա, տրված`08.09.92թ.:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է եւ դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է եւ սկսած 2007թ-ից` տրամադրում է բանկային նորարարական ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր, ArCa եւ VISA վճարային համակարգերի լիիրավ անդամ, MasterCard համակարգի ասոցացված անդամ, SWIFT համակարգի անդամ, ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների MoneyGram, Unistream համակարգերի անդամ:

Ամերիաբանկի բաժնետերերն են՝ Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) լիմիթեդ՝ 56,6%, Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ)՝ 17,8%, Ասիական Զարգացման Բանկ (ԱԶԲ)՝ 13,9%, Ի Էս Պի Էս Հոլդինգ Լիմիթեդ՝ 11,6%:

Բանկն ունի 16 մասնաճյուղ: Սպասարկման ամբողջական ցանցը ներկայացված է այստեղ:

Բանկի աշխատակիցների թվաքանակը 31.03.2018թ. դրությամբ կազմել է 706:

Տնօրինության Նախագահ –Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյան
Հասցե 0010, ք. Երեւան, Վազգեն Սարգսյան 2, Գլխամասային գրասենյակ
Հեռախոսահամար (010) 56 11 11
Ֆաքս (010) 51 31 33
Էլ. հասցե office@ameriabank.am
Վեբկայք http://www.ameriabank.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai