ԿԱՄՈՒՐՋ

Թարմացված է 15.11.2021

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 31):

«Կամուրջ»-ի պատմությունը սկսվում է 1998թ–ից, երբ «Փրկեք Երեխաներին» (Save the Children Inc.) ամերիկյան կազմակերպությունը Հայաստանում նախաձեռնեց միկրոֆինանսական ծառայությունների մատուցման ծրագիր: 2000թ.-ին «Փրկեք Երեխաներին» կազմակերպության կողմից հիմնադրվեց Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որին նույն թվականին փոխանցվեց նաեւ CRS ամերիկյան կազմակերպության կողմից երկու տարի գործարկված միկրոֆինանսական մեկ այլ ծրագրի շարունակման իրավունքը: Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը 2010թ. ապրիլի 27-ին ստեղծեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն, որը եւ դարձավ հիմնադրամի միկրոֆինանսական ծառայությունների մատուցման իրավահաջորդը: 2012 թ.-նի փետրվարի 21-ին «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերակազմավորվեց որպես «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ:

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդգրկված է Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստանի Ջրից դեպի շուկա ծրագրի վարկային բաղադրիչի,Գյուղական ֆինանսավորման Կառույց ԾԻԳ-ի, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ծրագրերում: Ընկերության գործունեությունը ֆինանսավորվում է նաեւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների կողմից:

Ներկայումս «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է հետեւյալ վարկատեսակները.

Գյուղատնտեսական վարկեր,
Բիզնես վարկեր,
Հիփոթեքային/Վերանորոգման վարկեր
Սպառողական վարկեր

Վարկերը տրամադրվում են եւ՛ ֆիզիկական, եւ՛ իրավաբանական անձանց: Ֆիզիկական անձանց վարկերը տրամադրվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային սկզբունքով:

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը:

2019 թվականի մարտի 31-ի դրությամբ, «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ակտիվները կազմում են՝ 14.327 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 6.548 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները՝ 12.534 մլրդ ՀՀ դրամ:

Ընկերությունն ունի 16 մասնաճյուղ Հայաստանի ամբողջ տարածքում:


Թարմացված է 09.07.2014

 

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 31):

 

«Կամուրջ»-ի պատմությունը սկսվում է 1998թից, երբ «Փրկեք Երեխաներին» (Save the Children Inc.)  ամերիկյան կազմակերպությունը Հայաստանում նախաձեռնեց միկրոֆինանսական ծառայությունների մատուցման ծրագիր: 2000թ.-ին «Փրկեք Երեխաներին» կազմակերպության կողմից հիմնադրվեց Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որին նույն թվականին փոխանցվեց նաեւ CRS ամերիկյան կազմակերպության կողմից երկու տարի գործարկված միկրոֆինանսական մեկ այլ ծրագրի շարունակման իրավունքը: Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը 2010թ. ապրիլի 27-ին ստեղծեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն, որը եւ դարձավ հիմնադրամի միկրոֆինանսական ծառայությունների մատուցման իրավահաջորդը: 2012 թ.-նի փետրվարի 21-ին «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերակազմավորվեց որպես «Կամուրջ» ՈՒՎԿ  ՓԲԸ:

 

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդգրկված է Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստանի Ջրից դեպի շուկա ծրագրի վարկային բաղադրիչի,Գյուղական ֆինանսավորման Կառույց ԾԻԳ-ի, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»  հիմնադրամի ծրագրերում: Ընկերության գործունեությունը ֆինանսավորվում է նաեւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների կողմից:

 

Ներկայումս «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է հետեւյալ վարկատեսակները.

 

·         Գյուղատնտեսական վարկեր,

·         Բիզնես վարկեր,

·         Բնակարանային պայմանների բարելավման վարկեր,

·         Սպառողական վարկեր:

 

Վարկերը տրամադրվում են եւ՛ ֆիզիկական, եւ՛ իրավաբանական անձանց: Ֆիզիկական անձանց վարկերը տրամադրվում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական սկզբունքով:

 

«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը

 

2014թվականի մարտի 31-ի դրությամբ, «Կամուրջ»  ՈՒՎԿ ՓԲԸ-ի ակտիվները կազմում են՝ 11.815 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 5.669 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները՝ 11.123 մլրդ ՀՀ դրամ:

 

Ընկերությունն ունի 17 մասնաճյուղ Հայաստանի ամբողջ տարածքում:
Տնօրեն Ալեքսանդր Տերյան
Հասցե ՀՀ, ք.Երևան 0033, Կալենցի 11
Հեռախոսահամար (011) 27 00 00
Էլ. հասցե info@kamurj.am
Վեբկայք http://www.kamurj.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai