Կազմակերպություն Կազմակերպության անվանում

ՊրոԿրեդիտ Բանկ

Գործունեության ոլորտ

Բանկեր/Ֆինանսներ/Ներդրումներ

Տարածաշրջան

Երևան/Կենտրոն

Վեբկայք

http://www.procreditbank.am

Կազմակերպության նկարագրությունը

ՊրոԿրեդիտ Բանկը զարգացմանն ուղղված, բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող բանկ է: Մենք առաջարկում ենք բարձրակարգ սպասարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Մեր գործունեության մեջ մենք առաջնորդվում ենք մի շարք առանցքային սկզբունքներով, մասնավորապես հաճախորդների հետ աշխատելիս արժևորում ենք թափանցիկությունը, չենք գովազդում սպառողական վարկերը և մատուցում ենք այնպիսի ծառայություններ, որոնք հիմնված են յուրաքանչյուր հաճախորդի կարիքների ուսումնասիրման և ֆինանսական խորը վերլուծության վրա: Այսպիսի պատասխանատու բանկային գործունեությունը մեզ թույլ է տալիս մեր հաճախորդների հետ հաստատել վստահության վրա հիմնված երկարաժամկետ համագործակցություն: Մեր գործունեության հիմնական ուղղություններից է շատ փոքր, փոքր և միջին բիզնեսների սպասարկումը: Մենք գտնում ենք, որ հենց այս բիզնեսներն են ստեղծում աշխատատեղեր և կարևոր ներդրում ունենում երկրի տնտեսության զարգացման մեջ: Առաջարկելով պարզ և հասանելի ավանդային ծառայություններ և զգալի ռեսուրսներ ներդնելով ֆինանսական կրթության մեջ՝ մենք նպատակ ունենք խթանել խնայողության մշակույթը՝ նպաստելով տնային տնտեսությունների կայունությանն ու ապահովությանը: Մեր բաժնետերերն ակնկալում են ներդրումների կայուն վերադարձ և երկարաժամկետ եկամուտներ, ուստի հետաքրքրված չեն շահույթի կարճաժամկետ բազմապատկմամբ։ Մենք զգալի ներդրումներ ենք կատարում մեր անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ՝ բաց և տրամադրող աշխատանքային միջավայր ստեղծելու, ինչպես նաև մեր հաճախորդներին բարեհամբույր և գրագետ ծառայություններ մատուցելու համար:

Հետադարձ կապ

Անուն - _

Ներկայացուցչի պաշտոնը - Ստորաժանում Անձնակազմի համալրման

Հեռախոսահամար - (11) 202020

Էլ. հասցե - info@procreditbank.am

Banks.am


Smartclick.ai