Ուրբաթ, Ապրիլ 26
INECOBANK CJSC
Բանկեր/Ֆինանսներ/Ներդրումներ
Երևան/Կենտրոն
https://www.inecobank.am/
"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Բանկն ունի 16 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն: Մասնաճյուղերից 8-ը գտնվում են մարզերում` Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, իսկ մյուս 8-ը` Երևանում` Կենտրոնական գործառնական գրասենյակ, Աբովյան 18, Արաբկիր, Մալաթիա, Նոր Նորք, Շենգավիթ, Տիգրան Մեծ և Կորյուն: "Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն անհատներին, որոնք ցանկանում են աշխատել Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում: Մենք առաջարկում ենք բարենպաստ աշխատանքային միջավայր և մասնագիտական աճի ու զարգացման մեծ հեռանկարներ: Մենք փորձում ենք ստեղծել ինքնազարգացման հավասար պայմաններ և հաճելի աշխատանքային միջավայր մեր բոլոր աշխատակիցների համար: Բանկը ողջունում է իր աշխատակիցների նորարարական գաղափարները և բաց է բոլոր առաջադիմական նախաձեռնությունների և համարձակ առաջարկների համար: Շփվելով և կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ` Դուք կունենաք մասնագիտական աճի և անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ: Մեր նպատակն է՝ ապահովել բանկի աշխատակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, որն իրականացվում է ներքին և արտաքին վերապատրաստումների միջոցով: Որպես Ինեկոբանկի աշխատակից, Դուք կարող եք օգտվել մեր կողմից ընձեռվող վերապատրաստման հնարավորություններից։ Լինելով նախաձեռնող և նպատակասլաց` Դուք կստանաք ֆինանսական ոլորտում կայանալու և մասնագիտական խորը գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն` ժամանակին համընթաց զարգացող և անընդմեջ փոփոխվող միջավայրում:
Անուն - Թեհմինե Սարգսյան
Ներկայացուցչի պաշտոնը - ՄՌԿ մասնագետ
Հեռախոսահամար - (37460) 46 47 40, (374) 510 510
Էլ. հասցե - resume@inecobank.am
26.04.2024 | 17:32 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 16:49 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
26.04.2024 | 16:33 Կիպրոսը որպես դարպաս՝ դեպի Եվրամիության միասնական շուկա
26.04.2024 | 12:24 Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
26.04.2024 | 12:19 Ինչպես պետք է օտարերկրյա քաղաքացին մտնի ֆիզանձանց էլեկտրոնային միասնական համակարգ
26.04.2024 | 10:55 Պուտինը մեկնաբանել է գնաճը Թուրքիայում
26.04.2024 | 10:07 Հայկական առաջին բանկը՝ Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
26.04.2024 | 09:46 Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
25.04.2024 | 17:26 Հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3%-ով
25.04.2024 | 16:45 2024թ․ 1-ին եռամսյակում բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն ավելացել են
25.04.2024 | 16:31 Գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ կներդրվեն
25.04.2024 | 15:46 Կրիպտոակտիվների վաճառքը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau