Կազմակերպություն Կազմակերպության անվանում

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ

Գործունեության ոլորտ

Բանկեր/Ֆինանսներ/Ներդրումներ

Տարածաշրջան

Երևան/Արաբկիր

Վեբկայք

http://agrocredit.am/

Կազմակերպության նկարագրությունը

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն: Մեր առաքելությունն է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը արդյունավետ և ճկուն ֆինանսական ծառայությունների մատուցման միջոցով: Մենք տրամադրում ենք վարկեր արտադրության արդիականացման, հումքի մթերման, արտադրական գործընթացի կազմակերպման և արտադրանքի/ծառայությունների շուկայահանման, սեզոնային բնույթի արտադրական և/կամ առևտրային կարիքների ֆինանսավորման համար, ինչպես նաև տրամադրում ենք գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների ֆինանսական վարձակալություն (լիզինգ): Մեր հաճախորդներն են գյուղատնտեսական ապրանքային շղթայի բոլոր այն մասնակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ, գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ և այլ հարակից գործունեությամբ: «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ղեկավարվում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձով, որը երաշխավորում է կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունն իր հիմնադիրներին, պետական կանոնակարգող մարմիններին, հաճախորդներին և գործընկերներին: Կազմակերպությունն առաջարկում է ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ գյուղատնտեսական արտադրության, վերամշակման և շուկայահանման ողջ շղթայում, որը հաջողությամբ համալրում է կառավարության՝ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը` նպաստելով գյուղական բնակչության կենսամակարդակի կայուն զարգացմանը և զգալիորեն ազդելով աղքատության նվազեցմանը: «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն իր ֆինանսական ծառայություններն առաջարկում է Հայաստանի բոլոր մարզերում:

Հետադարձ կապ

Անուն - Անի Հովհաննիսյան

Ներկայացուցչի պաշտոնը - Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

Հեռախոսահամար - (60) 440550 ներքին 411, (98) 428522

Էլ. հասցե - ani.hovhannisyan@card.am

Banks.am


Smartclick.ai