Կազմակերպություն

Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջեր

Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրինության Վաճառքների վարչություն

Ամբողջը 

Բարձրագույն 

1-3 տարի 

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի Խոշոր բիզնեսի բաժնի գլխավոր մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատվություն է կրելու ինչպես նոր, այնպես էլ այնպես էլ գործող Խոշոր հաճախորդների գծով գործնական հարաբերությունների ստեղծման, պահպանման ու զարգացման, նրանց պահանջների բացահայտման, խորհրդատվության տրամադրման և Բանկում գործող բոլոր կորպորատիվ պրոդուկտների ու ծառայությունների վաճառքի իրականացման համար։


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն

• Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի բանկային համակարգում

• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,

• Բանկային օրենսդրության իմացություն

• Համակարգչային գիտելիքներ

• Լեզուների իմացություն

• Հաղորդակցման հմտություններ

• Խաչաձև վաճառքի հմտություններ

• Ընդհանուր զարգացվածություն

• Կազմակերպչական հմտություններ

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Խոշոր հաճախորդների ներգրավում։

• Խոշոր հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում։

• Պասիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում։

• Ակտիվային պրոդուկտների գծով կորպորատիվ վաճառքների իրականացում։

• Ընթացիկ Խոշոր հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում։

• Խոշոր հաճախորդի գծով ինտեգրալ եկամտաբերության հաշվարկի (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտները հաշվի առնելով) իրականացում։

• Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի։

• Խոշոր հաճախորդներից ֆինանսական տվյալների հավաքագրում, իրավաբանական փաթեթի հավաքագրում, գրավի գնահատման կազմակերպում, այլ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և վարկային փաթեթի ամբողջական ամփոփում ու փոխանցում Վարկավորման վարչության համապատասխան աշխատակցին:

• Վարկային հայտերի ներկայացում համապատասխան իրավասու մարմնի քննարկմանը:

• Բանկի այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցություն կորպորատիվ հաճախորդների որակյալ սպասարկում և Վարկավորման վարչության գծով սահմանված թիրախային ցուցանիշները ապահովելու նպատակով:

• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։

• Մասնակցում է Խոշոր բիզնեսի բաժնի զարգացման, նոր աշխատակիցների ուսուցմանը և կայացմանը, աջակցում է Խոշոր բիզնեսի բաժնի ղեկավարին թիմի առջև դրված թիրախների հաղթահարման գործընթացում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, անհրաժեշտ է ուղարկել Ձեր ինքնակենսագրականը / CV-ն hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։


 

 

2024-04-30

Դիտում` 288
( Տեղադր.՝ 2024-03-12)

Banks.am


Smartclick.ai