Կազմակերպություն

Բիզնես գործընթացների զարգացման առաջատար մասնագետ

Ամբողջը 

Բարձրագույն 

Ցանկալի է 

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Բիզնես գործընթացների զարգացման առաջատար մասնագետ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն

• CRM/BPMN համակարգերի ներդրման փորձ (Creatio)

• Նախագծերի կառավարման փորձ

• Օգտատերերի առօրյա աշխատանքի հետ կապված սցենարների ձևավորում

• LS Բանկի (LSoft) հիմնական գործառնությունների իմացություն

• Հայերենի, ռուսերենի (պահանջվում է համակարգերի ինտեգրատորների հետ հաղորդակցվելու և նամակագրության համար) լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Լարված գրաֆիկով աշխատելու կարողություն

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ

• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• CRM համակարգի ինտեգրացիոն վերլուծություն (մասնավորապես, LS Bank (LSoft) համակարգի հետ ինտեգրացիա),

• BPMN Creatio հենքի վրա ստեղծված CRM համակարգում բիզնես գործընթացների կառուցում,

• Բիզնես գործընթացների թեստավորում Creatio-ում,

• Տեխնիկական առաջադրանքների տրամադրում ինտեգրատորին (ավելի բարդ բիզնես գործընթացների համար),

• Օգտատերերի առօրյա աշխատանքի հետ կապված սցենարների ձևավորում,

• Փոխգործակցություն Բանկի գործընկերների հետ (ինտեգրատորների և վենդերների հետ),

• Համակարգի օգտատերերի համար ուղեցույցների պատրաստում/թարմացում,

• Գործընթացների պատվիրատուների (բանկի առանձին ստորաբաժանումների) համար առաջադրանքների հանձնման/ընդունման կազմակերպում

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։


 


 

2024-03-29

Դիտում` 239
( Տեղադր.՝ 2024-03-12)

Banks.am


Smartclick.ai