Կազմակերպություն

Կորպորատիվ բիզնեսի վարկային ռիսկերի գնահատման բաժնի առաջատար / գլխավոր մասնագետ

Ռիսկերի կառավարման գծով տնօրինություն

Ամբողջը 

Բարձրագույն 

1-3 տարի 

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկին որպես Կորպորատիվ բիզնեսի վարկային ռիսկերի գնահատման բաժնի առաջատար / գլխավոր մասնագետ։


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

• Բարձրագույն կրթություն

• Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում

• Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,

• Բանկային օրենսդրության իմացություն

• Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ

• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն

• Հաղորդակցման հմտություններ

• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում

• Ժամանակի արդյունավետ կառավարում

• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն

• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն

• Մանրուքների նկատմամբ ուշադրություն

• Փորձով և գիտելիքով կիսվելու հմտություն նոր աշխատակցի մենթոր լինելու համար

• Վերլուծական հմտություններ

• Արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն

• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն

• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:


 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Ստացված կորպորատիվ վարկային հայտերի ամբողջականության ստուգում, անհրաժեշտության դեպքում ներկայացում լրամշակման,

• Կորպորատիվ վարկային հայտերի ուսումնասիրության համար հաճախորդի մոտ այցելություն՝ ըստ անհրաժեշտության,

• Ներկայացված ֆինանսական վերլուծության և վերջինիս հիմքերի ուսումնասիրություն,

• Կորպորատիվ հաճախորդների վարկանիշի հաշվարկում և վերահաստատում՝ համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի,

• Կարծիքի/հաշվետվության կազմում, քննարկում անմիջական/ֆունկցիոնալ ղեկավար(ներ)ի հետ և ներկայացում համապատասխան կոմիտեի նիստին՝ ըստ անհրաժեշտության,

• Մասնակցություն բաժնի կողմից կազմվող ընթացակարգերի և կարգերի կազմման գործընթացին, առաջարկների ներկայացում,

• Կորպորատիվ վարկային հայտերի վերաբերյալ շաբաթական հաշվետվության կազմում և վերլուծություն,

• Ներդրվող նոր վարկային պրոդուկտների ռիսկայնության հնարավոր մակարդակների ուսումնասիրություն, հավանական ռիսկայնության մակարդակների սահմանում և տրամադրում շահագրգիռ ստորաբաժանումներին։

 

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։


 

 

2024-04-26

Դիտում` 383
( Տեղադր.՝ 2024-03-13)

Banks.am


Smartclick.ai