Կազմակերպություն

Հեռախոսով վաճառքի մասնագետ

Կորպորատիվ հաճախորդների ներգրավման բաժին

Երևան/Արաբկիր 

Բարձրագույն 

1-3 տարի 

  • Բարձրագույն կրթություն,
  • Ակտիվ վաճառքներ իրականացնելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Ապահովագրական ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
  • գրագետ խոսք, հաճախորդների հետ աշխատելու ունակություն,
  • հոգատար վերաբերմունք հաճախորդների նկատմամբ,
  • փոփոխություններին հարմարվելու, արագ սովորելու և ընկալելու ունակություն,
  • ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,
  • աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
  • անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտարկվի՝ որպես առավելություն։
 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Իրականացնել ելքային զանգեր առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում Ընկերության ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով,
  • Տրամադրել համապատասխան խորհրդատվություն, խթանել հաճախորդների հետաքրքրվածությունը Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ՝ հասկանալով նրանց հատուկ կարիքները, նախասիրությունները և բյուջետային նկատառումները, ներկայացնել հարմարեցած լուծումներ,
  • Բացահայտել հաճախորդների կարիքները հավելյալ ծառայություններ վաճառելու կամ խաչաձև վաճառքի հնարավորությունները,
  • Հետևել հաճախորդների հարցումներին, անհրաժեշտ տվյալները գրանցել Ընկերությունում կիրառվող ավտոմատացված համակարգչային ծրագիր,
  • Բացահայտել և լուծումներ առաջադրել Ընկերության կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջներին/բողոքներին,
  • Վաճառքի գործընթացում լուծել հաճախորդների առարկությունները, մտահոգությունները կամ տատանումները,
  • Լինել տեղեկացված ոլորտի միտումների, շուկայական պայմանների և մրցակիցների առաջարկների վերաբերյալ,
  • Անմիջական ղեկավարին ներկայացնել ընթացիկ և ապահովագրական գործունեության արդյունավետության բարձրացման և կանոնակարգման առաջարկներ,
  • Սահմանված կարգով և ժամկետներում կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված համապատասխան հանձնարարականները։
 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով Հեռախոսով վաճառքի մասնագետ:

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

 

 

2024-04-20

Դիտում` 223
( Տեղադր.՝ 2024-03-20)

Banks.am


Smartclick.ai