Thursday, May 02
Միկրո բիզնեսի գլխավոր մենեջեր
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է մոտիվացված թեկնածուի Միկրո բիզնեսի գլխավոր մենեջերի հաստիքը զբաղեցնելու համար, ով պատասխանատվություն է կրելու ինչպես նոր, այնպես էլ գործող միկրո հաճախորդների գծով գործնական հարաբերությունների ստեղծման, պահպանման ու զարգացման, նրանց պահանջների բացահայտման, խորհրդատվության տրամադրման և Բանկում գործող բոլոր կորպորատիվ պրոդուկտների ու ծառայությունների վաճառքի իրականացման համար։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի բանկային համակարգում
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
• Բանկային օրենսդրության իմացություն
• Համակարգչային գիտելիքներ
• Լեզուների իմացություն
• Հաղորդակցման հմտություններ
• Խաչաձև վաճառքի հմտություններ
• Ընդհանուր զարգացվածություն
• Կազմակերպչական հմտություններ
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Միկրո հաճախորդների ներգրավում,
• Միկրո հաճախորդների ներգրավման տվյալների բազաների վարում,
• Միկրո հաճախորդների գործունեության ֆինանսական տվյալների հավաքագրում,
• Միկրո հաճախորդների ֆինանսական վերլուծության իրականացում,
• Պասիվային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում,
• Ակտիվային պրոդուկտների գծով վաճառքների իրականացում,
• Միկրո սեգմենտի հաճախորդների պորտֆելի սպասարկում և խորհրդատվության տրամադրում,
• Միկրո հաճախորդների ինտեգրալ եկամտաբերության հաշվարկի (օրինակ` տրամադրվելիք վարկից, փոխանցումներից, ՊՈՍ տերմինալից, հաշիվներից և այլնից ստացվող եկամուտները հաշվի առնելով) իրականացում,
• Վարկային ռեգիստրից հարցումների իրականացում՝ համաձայն ներքին և նորմատիվ իրավական ակտերի։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը / CV -ն hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
2024-04-30
Viewed` 298 ( Տեղադր.՝ 2024-03-12)
30.04.2024 | 20:58 Byblos Bank Armenia joins Career City Fest 2K24 festival of top employers
30.04.2024 | 20:49 "Kentron" branch of Amio Bank was reopened
29.04.2024 | 17:36 Idram and IDBank participated in Career City Fest
28.04.2024 | 22:48 Alina Tsaturyan: Head of Staff as a link between subsystems
26.04.2024 | 12:24 Idram and IDBank - participants of Career City Fest
23.04.2024 | 10:54 Revolut plans to monetise customer data
22.04.2024 | 15:52 Dimension Investments is the underwriter of Fast Bank’s denominated 11% fixed-rate coupon bonds
22.04.2024 | 12:54 Total net profit of Armenian banks for 1Q 2024 increased by 19% amounting to $206 mln
19.04.2024 | 18:01 Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards
18.04.2024 | 16:04 Amio Bank presents Amio Visa Signature Business card
Job.banks.am | Contacts | Advertisement | About the project | Terms of Use
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau