Thursday, May 02
Հաշվապահ
Ֆինանսական բաժին
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
1. Բարձրագույն կրթություն (ցանկալի է ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտում),
2. Աշխատանքային փորձը ֆինանսական ոլորտի կազմակերպություններում ցանկալի է,
3. Հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ,
4. Թիմում աշխատելու պատրաստակամություն,
5. Բարձր պատասխանատվության զգացում,
6. Բազմատեսակ հանձնարարությունների միաժամանակ իրականացման ունակություն,
7. Համակարգչային ծրագրերից օգտվելու իմացություն (MS Office, ՀԾ, E-Invoice):
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• ՀԾ համակարգի շահագործման իմացություն,
• բանկային հաշիվներով մուտքերի հաշվապահական ձևակերպումներ, վարկային պարտավորությունների մարումներ,
• վարկերի տրամադրումների հաշվապահական ձևակերպումներ,
• վարկային պայմանագրերի գրաֆիկների փոփոխում,
• ներգրավված միջոցների ձևակերպում,
• օրական հաշվետվությունների կազմում և ներկայացում,
• միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցների վերաբերյալ փոխադարձ հաշվարկների՝ վարկային պարտավորությունների մարումների ստուգում, հաշվետվության կազմում և միջոցների փոխանցում: Նշված վարկային պարտավորությունների մարում,
• վարձակալական գումարների փոխանցումներ և ձևակերպումներ,
• պետական տուրքերի, այլ նոտարական վճարների կատարում՝ հաշվապահական ձևակերպումների կատարում,
• առցանց վճարումների խնդրահարույց վարկային պարտավորությունների մարումներ,
• մատուցված ծառայությունների և ապրաքների հաշիվների ստորագրում, փոխանցումներ և դեբիտորական պարտքերի հաշվապահական ձևակերպումների կատարում,
• էլեկտրոնային հաշիվների ստորագրում, յուրաքանչյուր ամսվա լիզինգների գծով հարկային հաշիվների դուրս գրում և ԱԱՀ–ի պարտավորությունների հաշվապահական ձևակերպումների կատարում,
• պետական տուրքերի վերաձևակերպումներ ըստ վարկառուների
• դատական որոշումների հիման վրա վարկային և/կամ դեբիտորական պարտքերի վերաձևակեպումներ։
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հաշվապահ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
2024-05-05
Viewed` 544 ( Տեղադր.՝ 2024-04-05)
30.04.2024 | 20:58 Byblos Bank Armenia joins Career City Fest 2K24 festival of top employers
30.04.2024 | 20:49 "Kentron" branch of Amio Bank was reopened
29.04.2024 | 17:36 Idram and IDBank participated in Career City Fest
28.04.2024 | 22:48 Alina Tsaturyan: Head of Staff as a link between subsystems
26.04.2024 | 12:24 Idram and IDBank - participants of Career City Fest
23.04.2024 | 10:54 Revolut plans to monetise customer data
22.04.2024 | 15:52 Dimension Investments is the underwriter of Fast Bank’s denominated 11% fixed-rate coupon bonds
22.04.2024 | 12:54 Total net profit of Armenian banks for 1Q 2024 increased by 19% amounting to $206 mln
19.04.2024 | 18:01 Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards
18.04.2024 | 16:04 Amio Bank presents Amio Visa Signature Business card
Job.banks.am | Contacts | Advertisement | About the project | Terms of Use
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau