Thursday, May 02
Ռիսկերի կառավարման և որակի վերահսկողության բաժնի մասնագետ
Ռիսկերի կառավարման և որակի վերահսկողության բաժին
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Անհրաժեշտ հմտություններ
• Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական, ֆինանսական, տեխնիկական ոլորտում),
• Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (վարկային, ռիսկերի կառավարում),
• MS Office և ASBank-ի իմացություն,
• Վարկային օրենսդրության իմացություն,
• Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ,
• Հաղորդակցման հմտություններ,
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում,
• Բիզնեսի և գյուղատնտեսության վերլուծության հմտություններ,
• Ժամանակի արդյունավետ կառավարում, hստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
• Ազնվություն, պատասխանատվություն,
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն,
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն,
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Վարկային հայտերի փաթեթների ուսումնասիրություն, ռիսկայնության գնահատում, եզրակացության տրամադրում, ներկայացում համապատասխան կոմիտեների նիստերին,
• Վարկային մոնիթորինգների իրականացում, այցեր հաճախորդների տնտեսություններ, հաշվետվությունների կազմում,
• Ներդրվող նոր վարկային պրոդուկտների ռիսկայնության հնարավոր մակարդակների ուսումնասիրություն, հավանական ռիսկայնության մակարդակների սահմանում և տրամադրում շահագրգիռ ստորաբաժանումներին,
• Ղեկավարությանը ներկայացվող ամսական/եռամսյակային հաշվետվությունների կազմում ներքին և արտաքին նորմատիվների, կենտրանացումների վերաբերյալ,
• Ընկերության ֆինանսական ակտիվների ամենամսյա դասակարգման և պահուստավորման հաշվարկների իրականացում՝ համաձայն ռեգիստրի պարբերական տեղեկատվության, հետդասակարգումային ստուգում,
• «Ֆինանսական գործիքներ» ՖՀՄՍ 9 ստանդարտի համաձայն ֆինանսական և այլ ակտիվների արժեզրկման հաշվարկների իրականացում,
• Ընկերության բոլոր ստորաբաժանումների պարգևավճարների հաշվարկում,
• Մասնակցություն բաժնի կողմից կազմվող ընթացակարգերի և կարգերի կազմման գործընթացին, առաջարկների ներկայացում,
• Ընկերության ակտիվների Տարեկան գույքագրման աշխատանքներին մասնակցություն,
• Բաժնի ղեկավարի կողմից տրվող այլ առաջադրանքների կատարում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում` տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ռիսկերի կառավարման և որակի վերահսկողության բաժնի մասնագետ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
2024-05-10
Viewed` 405 ( Տեղադր.՝ 2024-04-11)
30.04.2024 | 20:58 Byblos Bank Armenia joins Career City Fest 2K24 festival of top employers
30.04.2024 | 20:49 "Kentron" branch of Amio Bank was reopened
29.04.2024 | 17:36 Idram and IDBank participated in Career City Fest
28.04.2024 | 22:48 Alina Tsaturyan: Head of Staff as a link between subsystems
26.04.2024 | 12:24 Idram and IDBank - participants of Career City Fest
23.04.2024 | 10:54 Revolut plans to monetise customer data
22.04.2024 | 15:52 Dimension Investments is the underwriter of Fast Bank’s denominated 11% fixed-rate coupon bonds
22.04.2024 | 12:54 Total net profit of Armenian banks for 1Q 2024 increased by 19% amounting to $206 mln
19.04.2024 | 18:01 Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards
18.04.2024 | 16:04 Amio Bank presents Amio Visa Signature Business card
Job.banks.am | Contacts | Advertisement | About the project | Terms of Use
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau