Չորեքշաբթի, Փետրվար 05
Կորպորատիվ վարկավորման խմբի առաջատար վերլուծաբան
Վարկավորման վարչություն
Երևան
Բարձրագույն
Առանց փորձի
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն մասնագիտական կրթություն
• Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
• Բանկային օրենսդրության իմացություն
• Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Հաղորդակցման հմտություններ
• Վերլուծական հմտություններ
• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
• Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Իրականացնել ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, կազմել համապատասխան հաշվետվություններ, տալ հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնել գործը իրավասու մարմնի հաստատմանը։
• Ըստ անհրաժեշտության իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով։
• Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնել վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ։
• Ըստ անհրաժեշտության աջակցել աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին, մասնակցել մասնագիտական սեմինարների պատրաստման և ուսուցման գործընթացին:
• Ըստ անհրաժեշտության գործուղվել այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, անհրաժեշտ է ուղարկել Ձեր ինքնակենսագրականը / CV-ն hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
2024-04-30
Դիտում` 711 ( Տեղադր.՝ 2024-03-12)
05.02.2025 | 17:14 «Ստեփան Գիշյան» հիմնադրամն ընդունում է 2025թ. դրամաշնորհային մրցույթի հայտեր
05.02.2025 | 10:02 Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին
04.02.2025 | 15:11 Գալստյան. Երեւանում տրանսպորտի սակագնի բարձրացումից գնաճը կարող է կազմել 0,1%
04.02.2025 | 12:54 Ռուսաստանից Հայաստան ոչ առեւտրային դրամական փոխանցումները կրճատվել են
04.02.2025 | 12:48 ԿԲ. Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ
04.02.2025 | 12:05 Վերաֆինանսավորման տոկոսադրույքն սահմանվել է 6.75%
04.02.2025 | 11:47 Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը
04.02.2025 | 11:23 Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից եւ հակառակ ուղղությամբ Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
04.02.2025 | 11:16 Ինչպես դիմել անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրին
04.02.2025 | 10:11 TCF-ը թողարկել է արժեկտրոնային պարտատոմսեր
04.02.2025 | 10:05 Արմավիր քաղաքում բացվել է IDBank-ի նոր մասնաճյուղը
03.02.2025 | 15:20 «հայrate» 2024. Հայտնի են Հայաստանի գրավիչ գործատուներն՝ ըստ ուսանողների
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau