ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ

Թարմացված է 23.06.2026

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերի 26-ին և գործում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված թիվ 35 լիցենզիայի հիման վրա։

Ավելի քան 15 տարի ընկերությունը նպաստում է Հայաստանում ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը՝ առաջարկելով արագ, պարզ և հաճախորդակենտրոն ֆինանսական լուծումներ։ Այսօր ընկերությունը հանդիսանում է ոլորտի թվային առաջատարներից մեկը՝ իր ծառայությունների ճնշող մեծամասնությունը մատուցելով առցանց եղանակով։

2019 թվականից գործում է CashMe բջջային հավելվածը, որն ապահովում է վարկային ծառայությունների հասանելիություն 24/7 ռեժիմով՝ հնարավորություն տալով ստանալ արագ վարկեր, վերահսկել գործող վարկերը, հետևել վճարումների ժամանակացույցին և մի շարք այլ գործառույթներ։

Global Credit-ը մշտապես ընդլայնում է իր պրոդուկտային շարքը՝ ստեղծելով ֆինանսավորման նոր հնարավորություններ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների համար։ Ընկերության հաջողված նախաձեռնություններից են «ՄԱՍ-ՄԱՍ» ծառայությունը՝ բժշկական և էսթետիկ միջամտությունների ֆինանսավորման համար, Pay4Me հարթակը՝ մատակարարումների ֆինանսավորման լուծումը բիզնեսների համար և մի շարք այլ ծառայություններ:

Կազմակերպությունը տրամադրում է․

Առցանց անգրավ վարկեր
Ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր
Բիզնես վարկեր առանց գրավի/գրավադրումով
Գյուղատնտեսական վարկեր/ծրագրային վարկեր
Գյուղտեխնիկայի լիզինգ
Վերանորոգման վարկեր
Խորհրդի նախագահ Էդուարդ Մարության
Գործադիր տնօրեն   Տիգրան Պետրոսյան
Հեռախոսահամար (011) 700 - 100, (011) 700 - 200
Էլ. հասցե info@globalcredit.am
Վեբկայք http://www.globalcredit.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW