Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Չորեքշաբթի, Օգոստոս 05
17 առաջարկ
5 առաջարկ
1 առաջարկ
2 առաջարկ
Թարմացված է. 26.02.2026
2007թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում ձեւավորեց նոր բիզնես ուղղություն՝ ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունում։ Առայսօր Telcell-ը Հայաստանի վճարահաշվարկային ոլորտում ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքում եւ հանրապետության բոլոր մարզերում ավելի քան 5000 տերմինալով։
ՀՀ Կենտրոնական բանկի թիվ 5 լիցենզիա՝ տրամադրված 2007թ. հուլիսի 24-ին, վերաձեւակերպված 2015թ. դեկտեմբերի 3-ին:
2011թ․ բացվեց ընկերության առաջին մասնաճյուղը, որտեղ վճարահաշվարկային ծառայություններից բացի, իրականացվում են նաեւ դրամական արագ փոխանցումներ:
2017թ. գործարկվեց Telcell Wallet բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս վճարել 600-ից ավելի ծառայության դիմաց՝ ցանկացած վայրից, անմիջապես սմարթֆոնով. կատարել փոխանցումներ քարտից քարտ ու բանկային ցանկացած հաշվեհամարի, ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ, հենց հավելվածից բանկային հաշիվ եւ քարտ բացել, դիմել վարկի համար եւ մարել ցանկացած այլ վարկ, QR կոդով ակնթարթորեն վճարել խանութներում։ Բոլոր հնարավորություններին ծանոթանալու համար կարող եք ներբեռնել Telcell Wallet հավելվածն այստեղ:
2018թ․Telcell ընկերությունը սկսեց համագործակցել Telcell Inkassatsia-ի հետ, որն օգնում է բանկերին եւ կազմակերպություններին ապահով տեղափոխել կանխիկ գումար եւ արժեքավոր փաստաթղթեր։ Այսօր Telcell Inkassatsia-ն համալրվել է 15 էլեկտրամոբիլներով՝ կարեւորելով շրջակա միջավայրի պահպանությունը:
2019թ. թողարկվեց Telcell Business հավելվածը, որը գործարարներին հնարավորություն է տալիս բիզնեսն արագ ինտեգրել Telcell Wallet-ի անկանխիկ վճարումների ընդունման համակարգին:
2023թ․ Telcell ընկերությունը վերաբրենդավորվեց՝ ներկայանալով նոր գաղափարախոսությամբ, նոր պրոդուկտներով եւ թարմացված դիզայնով։
Telcell-ը մասնավոր-պետական հատվածների համագործակցության սկիզբ դրեց՝ Երեւանի քաղաքապետարանի հետ մեկնարկելով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը։ Ուղետոմսերը, որոնք նախագծի սկզբնական փուլերում հնարավոր էր ձեռք բերել Telcell Wallet հավելվածի եւ Telcell Terminal-ների միջոցով, այժմ հնարավոր է ձեռք բերել միայն անկանխիկ՝ Telcell Wallet-ով, ինչը աջակցում է հասարակական տրանսպորտի արդիականացման եւ թարմացման ընդհանուր նպատակին։
Ընկերությունը սկիզբ դրեց համագործակցության Visa-ի հետ․ Telcell Wallet հավելվածի ծառայություններին ավելացավ եւս մեկը՝ օգտատերերի համար Visa թվային քարտերի անվճար թողարկումը։
Նույն տարում մեկնարկեց եւս մեկ խոշոր ծառայություն՝ PartPay-ը, որի օգնությամբ օգտատերերը կարող են ստանալ գումարի սահմանաչափ եւ օգտագործել այն Telcell Wallet-ով վճարումներ ընդունող գործընկեր-վաճառակետերում՝ գնելով ապրանքն անմիջապես, իսկ վճարումը կատարելով մաս-մաս՝ 3 ամսում։
2024թ․ Telcell Wallet-ում ներդրվեց նոր ծառայություն՝ 100% by Telcell լիցքավորման սարքերը, որոնք ներկայացված են Երեւանի եւ մարզերի տարբեր հաստատություններում եւ հասանելի են օգտագործման համար Telcell Wallet հավելվածի միջոցով։
2024թ․ Telcell-ը վերակազմավորվեց եւ այժմ բաց բաժնետիրական ընկերություն է, որը շարունակելու է աճել եւ զարգանալ Հայաստանի ժողովրդի անմիջական մասնակցությամբ։
2026թ․ Telcell Terminal-ներում ավելացավ կանխիկացման ծառայությունը եւ այժմ կարելի է գումար կանխիկացնել մանուշակագույն Telcell Terminal-ներով՝ Telcell Wallet հավելվածին կցված հաշիվներից:
Հաջողություններն ընկերությունը վերագրում է իր թիմին՝ ավելի քան 350 աշխատակիցներով, ովքեր ամեն ինչ անում են գործընկերներին եւ օգտատերերին լավագույն ծառայությունները մատուցելու եւ ժամանակակից ֆինտեխ լուծումները հասանելի դարձնելու բոլորի համար։
04.08.2026 | 12:07 Նորություններ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է մնացել
05.08.2026 | 00:10 Հոդվածներ
Բրյուսելի «աղավնիները», Ֆրանկֆուրտի «բազեները» եւ եվրոպական բանկերի ապագան
04.08.2026 | 14:48 Նորություններ
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 17:52 Նորություններ
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
29.07.2026 | 07:33 Նորություններ
Green Rock-ը Դիլիջանում կկառուցի Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցը
30.07.2026 | 10:50 Նորություններ
Moody’s-ը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական
21.07.2026 | 22:30 Հարցազրույցներ
Կարեն Եղիազարյան. Բանկային ոլորտում լավագույն AI-ն անտեսանելի է
28.07.2026 | 12:43 Նորություններ
«Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը՝ հայ-բրիտանական համագործակցության նոր էջ
07.07.2026 | 17:36 Նորություններ
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
13.07.2026 | 17:42 Նորություններ
IDBank-ը հաճախորդների շնորհակալության օր է անցկացրել Վանաձորում
08.07.2026 | 14:50 Նորություններ
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
09.07.2026 | 17:29 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau