Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երեքշաբթի, Օգոստոս 04
Թարմացված է 07.08.2025«ԿԱՄՈՒՐՋ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2010թ. ապրիլի 27-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 31):«ԿԱՄՈՒՐՋ»-ի պատմությունը սկսվում է 1998թ-ից, երբ «Փրկեք Երեխաներին» (Save the Children Inc.) ամերիկյան կազմակերպությունը Հայաստանում նախաձեռնեց միկրոֆինանսական ծառայությունների մատուցման ծրագիր: 2000թ-ին «Փրկեք Երեխաներին» կազմակերպության կողմից հիմնադրվեց Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որին նույն թվականին փոխանցվեց նաեւ CRS ամերիկյան կազմակերպության կողմից երկու տարի գործարկված միկրոֆինանսական մեկ այլ ծրագրի շարունակման իրավունքը: Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը 2010թ. ապրիլի 27-ին ստեղծեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն, որը եւ դարձավ հիմնադրամի միկրոֆինանսական ծառայությունների մատուցման իրավահաջորդը: 2012թ-ի փետրվարի 21-ին «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերակազմավորվեց որպես «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ:«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդգրկված է «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան»-ի «Ջրից դեպի շուկա» ծրագրի վարկային բաղադրիչի, «Գյուղական ֆինանսավորման Կառույց-ԾԻԳ»-ի, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ծրագրերում: Ընկերության գործունեությունը ֆինանսավորվում է նաեւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների կողմից:2025թ-ից «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միակ բաժնետեր և նշանակալից մասնակից է հանդիսանում «ԱԺՈՆՍ ՖԻՆՈՆՍ» ՓԲԸ-ն:Ուսումնասիրելով միջազգային համապատասխան փորձը և ներքին շուկայի առանձնահատկությունները,«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մշտապես առաջարկում է նոր վարկատեսակներ, որոնք առավելագույնս բավարարում են հաճախորդների կարիքները։• Գյուղատնտեսական վարկեր• Բիզնես վարկեր• Հիփոթեքային/Վերանորոգման վարկեր• Սպառողական վարկերՎարկերը տրամադրվում են և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց:«ԿԱՄՈՒՐՋ»-ն իր հաճախորդների կողքին է 1998 թվականից:Ընկերությունն ունի 16 մասնաճյուղ Հայաստանի ամբողջ տարածքում:
Թարմացված է 09.07.2014
«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2010թ. հոկտեմբերի 27-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 31):
«Կամուրջ»-ի պատմությունը սկսվում է 1998թ–ից, երբ «Փրկեք Երեխաներին» (Save the Children Inc.) ամերիկյան կազմակերպությունը Հայաստանում նախաձեռնեց միկրոֆինանսական ծառայությունների մատուցման ծրագիր: 2000թ.-ին «Փրկեք Երեխաներին» կազմակերպության կողմից հիմնադրվեց Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը, որին նույն թվականին փոխանցվեց նաեւ CRS ամերիկյան կազմակերպության կողմից երկու տարի գործարկված միկրոֆինանսական մեկ այլ ծրագրի շարունակման իրավունքը: Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը 2010թ. ապրիլի 27-ին ստեղծեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն, որը եւ դարձավ հիմնադրամի միկրոֆինանսական ծառայությունների մատուցման իրավահաջորդը: 2012 թ.-նի փետրվարի 21-ին «Կամուրջ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերակազմավորվեց որպես «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ:
«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ընդգրկված է Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստանի Ջրից դեպի շուկա ծրագրի վարկային բաղադրիչի,Գյուղական ֆինանսավորման Կառույց ԾԻԳ-ի, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ծրագրերում: Ընկերության գործունեությունը ֆինանսավորվում է նաեւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների կողմից:
Ներկայումս «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է հետեւյալ վարկատեսակները.
· Գյուղատնտեսական վարկեր,
· Բիզնես վարկեր,
· Բնակարանային պայմանների բարելավման վարկեր,
· Սպառողական վարկեր:
Վարկերը տրամադրվում են եւ՛ ֆիզիկական, եւ՛ իրավաբանական անձանց: Ֆիզիկական անձանց վարկերը տրամադրվում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական սկզբունքով:
«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միակ բաժնետեր է հանդիսանում Միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամը
2014թվականի մարտի 31-ի դրությամբ, «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ակտիվները կազմում են՝ 11.815 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 5.669 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները՝ 11.123 մլրդ ՀՀ դրամ:
03.08.2026 | 11:00 Նորություններ
Հայկ Ստեփանյանը նշանակվել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն
31.07.2026 | 13:20 Նորություններ
«Ազատություն» պրեմիում համալիրում՝ KONE բարձրակարգ վերելակներ. կողմերը հուշագիր են կնքել
25.06.2026 | 17:01 Նորություններ
ArcaQR-IdramNet. Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն
28.07.2026 | 12:43 Նորություններ
«Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը՝ հայ-բրիտանական համագործակցության նոր էջ
28.07.2026 | 17:52 Նորություններ
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
29.07.2026 | 07:33 Նորություններ
Green Rock-ը Դիլիջանում կկառուցի Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցը
21.07.2026 | 22:30 Հարցազրույցներ
Կարեն Եղիազարյան. Բանկային ոլորտում լավագույն AI-ն անտեսանելի է
07.07.2026 | 17:36 Նորություններ
Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
13.07.2026 | 17:42 Նորություններ
IDBank-ը հաճախորդների շնորհակալության օր է անցկացրել Վանաձորում
08.07.2026 | 14:50 Նորություններ
Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր
09.07.2026 | 17:29 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau