Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երկուշաբթի, Մարտ 02
2 առաջարկ
11 առաջարկ
1 առաջարկ
Թարմացվել է. 11.04.2025
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին, և ներկայում հայաստանյան ապահովագրական շուկայի խոշոր ընկերություններից մեկն է:2025 թվականն ընկերությունը սկսեց ապահովագրական ոլորտում աշխարհի խոշորագույն, հեղինակավոր ընկերություններից մեկի՝ AXA-ի հետ ռազմավարական գործընկերությամբ։Ընկերությունը միջազգային հեղինակավոր «International federation of health plans» (iFHP)-ի անդամ է։ Միջազգային կազմակերպության կողմից վարկանշավորված առաջին ապահովագրական ընկերությունն է ՀՀ-ում․ «Moody's» վարկանշային գործակալության կողմից ունի B1 վարկանիշ՝ կայուն հեռանկարով: Այն վկայում է ընկերության ֆինանսական կայունության, թափանցիկ գործունեության և զարգացման հեռանկարների մասին։ Գերմանական TÜV Rheinland աուդիտորական ընկերության կողմից ստացել է ISO 9001 որակի սերտիֆիկատ և ISO 27001 տեղեկատվական անվտանգության սերտիֆիկատ: Ընկերությունը S&P Global հեղինակավոր կազմակերպության կողմից 2024 թվականին ստացել է կորպորատիվ կայունության գնահատական։2024 թվականի տվյալներով` ՆԱԻՐԻՆ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում է։ Ընկերության կարգախոսն է՝ «Մեզ հետ ապահով է»։ Ընկերությունը շարունակաբար կատարելագործում է մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը՝ հասանելի լինելով հաճախորդի համար 24/7 սկզբունքով։Առաջարկվող ծառայությունները- Առողջության ապահովագրություն – ունենք կորպորատիվ և անհատական ծրագրեր․ կորպորատիվ փաթեթները կազմվում են՝ հաշվի առնելով տվյալ ընկերության պահանջներն ու կարիքները, աշխատանքի առանձնահատկություններով պայմանավորված՝ բուժհետազոտությունների և միջամտությունների կարիքները։ Ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական ծրագրերում մեծ ուշադրություն է դարձվում կանխարգելիչ բուժզննումներին՝ նպատակ ունենալով վաղ փուլում հայտնաբերել տարբեր հիվանդություններն ու խնդիրները՝ դրանք առավել արդյունավետ բուժելու համար։- Մեքենայի ապահովագրություն - ստանդարտ ծրագրերի կողքին, ինչպես են ԱՊՊԱ, ԱՊԿԱ, ԿԱՍԿՈ, ընկերությունն առաջարկում է նաև լրացուցիչ, հետաքրքիր ծրագրեր, ինչպես նաև՝ կոմբո-փաթեթներ՝ ապահովագրելով հաճախորդներին տարբեր իրավիճակներից։- Դժբախտ պատահարներից ապահովագրություն - ստանդարտ ծրագրերի կողքին ընկերությունն առաջարկում է նաև ապահովագրություն, օրինակ, ամբողջ ընտանիքի համար կամ մարզական թիմերի։- Ճամփորդական ապահովագրություն – ընկերությունն առաջարկում է Travel Insurance-ի տարբեր ծրագրեր, որոնց շրջանակում հաճախորդը կարող է ապահովագրել նաև ճամպրուկը, թռիչքի հետաձգումը կամ չեղարկումը և այլն։ - Գույքի ապահովագրություն – ընկերությունը նաև առաջարկում է գույքի ապահովագրության այնպիսի ծրագիրը, որի շրջանակում հաճախորդն ապահովագրում է նաև բնակարանի ներքին հարդարումն ու համակարգերը, կրող կառույցները, շարժական գույքը, պատասխանատվությունը։- Ֆինանսական վնասների ապահովագրություն- Կենդանիների ապահովագրություն- Բեռների ապահովագրություն - միայն կորպորատիվ հաճախորդների համար- Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն - միայն կորպորատիվ հաճախորդների համար- Պատասխանատվության ապահովագրություն - միայն կորպորատիվ հաճախորդների համար
02.03.2026 | 00:07 Արժեթղթերի շուկա
Մարտի 13-ին IV Conference Capital Markets Armenia-ն կմիավորի կապիտալի շուկայի 200+ մասնակիցների
28.02.2026 | 09:07 Նորություններ
Արտակ Հանեսյան. Ամերիաբանկը պարզապես բիզնես չէ, այն մարդկանց շուրջ կառուցված միջավայր է
27.02.2026 | 12:47 Նորություններ
Գնում եք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածով
22.02.2026 | 23:00 Նորություններ
S&P. Հայաստանի բանկային հատվածը մնում է կայուն
21.02.2026 | 09:18 Նորություններ
S&P Global Ratings-ը Հայաստանի կանխատեսումը փոխել է «դրական»-ի
25.02.2026 | 11:15 Արժեթղթերի շուկա
Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
16.02.2026 | 10:37 Նորություններ
Ինգոն ներդնում է դրոնային տեխնոլոգիաներ՝ վթարների արագ ֆիքսման նպատակով
04.02.2026 | 17:23 Նորություններ
Երեւանում կանցկացվի երկրորդ ներդրումային եւ ֆինանսական համաժողովը
11.02.2026 | 16:59 Նորություններ
Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ
04.02.2026 | 15:08 Նորություններ
Իդրամը՝ կապի օպերատորների ծառայությունների դիմաց վճարման անհնարինության մասին
20.02.2026 | 11:33 Նորություններ
Պատվիրեք IDBank-ի Arca Classic քարտ եւ օգտվեք մինչեւ 2% հետվճարի հնարավորությունից
03.02.2026 | 14:37 Ֆինտեխ
ԱՄԷ-ում գործարկվել է ԿԲ կողմից գրանցված առաջին սթեյբլքոինը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau