Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երեքշաբթի, Սեպտեմբեր 15
7 առաջարկ
5 առաջարկ
1 առաջարկ
Թարմացված է. 06.11.2023«Իդրամ» ՍՊԸ-ն վճարահաշվարկային ընկերություն է, որը Հայաստանում առաջին էլեկտրոնային փող թողարկողն է։Իդրամը նորարար, ժամանակակից ֆինտեխ լուծումներ առաջարկող հարթակ է։ Իդրամը Հայաստանում գործում է 2004 թվականից, իսկ էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն ստացել է 2012 թ․-ին։Իդրամ վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են՝• հնարավորություն տալ օգտատերերին կատարել անկանխիկ եւ անհպում վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ եւ լայն կիրառություն ունեցող վճարային գործիքներ օնլայն եւ օֆլայն հարթակներում;• տարածել անհպում վճարումների մշակույթը Հայաստանում՝ զարգացնելով Իդրամի QR-վճարումները եւ տրամադրելով ակնթարթային վճարման գործիքներ թե՛ օգտատերերին, եւ թե՛ վաճառակետերին, այդ թվում՝ «Գնիր հիմա, վճարիր հետո» ձեւաչափով;• ժամանակակից ու նորարար լուծումների շնորհիվ ապահովել հաճախորդային լավագույն փորձառություն։2017 թվականից մեկնարկել է IDBank-ի եւ Իդրամի ռազմավարական համագործակցությունը։ 2019 թվականից ընկերությունները զարգացնում են համատեղ թվային էկոհամակարգ՝ Idram&IDBank հարթակը, որի շրջանակում առաջարկում են համակցված բանկային եւ վճարային ծառայություններ՝ հաճախորդների ֆինանսական եւ գործարքային կարիքների լայն շրջանակը բավարարելու համար: Թվային հարթակն առաջարկում է ծառայություններ երրորդ կողմերից ինտեգրված API ծառայությունների միջոցով՝ հաճախորդներին ապահովելով լավագույն փորձառությամբ:Idram&IDBank-ը ներկայում ունի ավելի քան 500 հազար ակտիվ օգտատեր եւ եզակի թվային ապրանքներ/ծառայություններ շուկայում, որոնցից օրական օգտվում են տասնյակ հազարավոր հաճախորդներ՝ ֆիզիկական, իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերեր։«Իդրամ» ՍՊԸ-ի 100% բաժնետեր է հանդիսանում ՀՀ ռեզիդենտ կազմակերպություն «ԱյԴի Գրուփ» ՓԲԸ-ն, որի նշանակալից մասնակիցներ են հանդիսանում ՀՀ քաղաքացիներ Լալա Բախշեցյանը եւ Վարդան Դիլանյանը։
14.09.2026 | 10:36 Նորություններ
Նաիրի Ինշուրանսի Խորհուրդը համալրվել է միջազգային հեղինակություն ունեցող անդամով
14.09.2026 | 00:10 Հոդվածներ
Համաշխարհային տնտեսական կոնվերգենցիայի տեմպը դանդաղում է
11.09.2026 | 15:36 Նորություններ
Խաղողի մթերումների համար մինչեւ 50% բյուջետային երաշխիքներ կտրամադրվեն
11.09.2026 | 22:42 Հոդվածներ
Վանդերբիլթները. Ամերիկայի ամենահարուստ ընտանիքի վերելքի ու անկման դասերը
10.09.2026 | 09:49 Ֆինտեխ
Mastercard-ը թողարկել է «Գնումների եւ վճարումների ապագայի համառոտ պատմությունը»
07.09.2026 | 11:20 Ֆինտեխ
Revolut-ը ԱՄՆ-ում բանկ բացելու նախնական հավանություն է ստացել
25.08.2026 | 10:02 Հոդվածներ
«Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
26.08.2026 | 11:33 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է համերգների եւ փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին
28.08.2026 | 17:44 Նորություններ
IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք
02.09.2026 | 15:21 Նորություններ
ԵՄ Խորհուրդը հաստատել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացումը
24.08.2026 | 10:18 Նորություններ
S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշները
19.08.2026 | 10:26 Ֆինտեխ
Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance-ին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau