Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երկուշաբթի, Սեպտեմբեր 14
6 առաջարկ
5 առաջարկ
1 առաջարկ
Թարմացված է. 07.06.2024
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը ոչ առեւտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա:Հիմնադրամի նպատակը ֆիզիկական անձանց ավանդների հատուցման երաշխավորումն է: Երաշխավորվում են Հայաստանում գործող բոլոր 18 բանկերում եղած ավանդները: Հատուցումն իրականացվում է բանկի անվճարունակության դեպքում:- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 16 մլն դրամ է:- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 7 մլն դրամ է:- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը 7 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում է միայն դրամային ավանդը` մինչեւ 16 մլն դրամով:- Եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ դրամային բանկային ավանդի գումարը պակաս է 7 մլն դրամից, ապա երաշխավորվում է դրամային բանկային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային բանկային ավանդը` 7 մլն դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:Հիմնադրամի միջոցները ձևավորվում են բանկերի կողմից վճարվող երաշխիքային վճարներից, դրանց կառավարումից ստացված եկամուտներից, Հիմնադրամի կողմից հատուցված և բանկերի նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա բանկերից ստացված գումարներից:Հիմնադրամի գործունեության վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը:
11.09.2026 | 22:42 Հոդվածներ
Վանդերբիլթները. Ամերիկայի ամենահարուստ ընտանիքի վերելքի ու անկման դասերը
10.09.2026 | 09:49 Ֆինտեխ
Mastercard-ը թողարկել է «Գնումների եւ վճարումների ապագայի համառոտ պատմությունը»
14.09.2026 | 00:10 Հոդվածներ
Համաշխարհային տնտեսական կոնվերգենցիայի տեմպը դանդաղում է
07.09.2026 | 11:20 Ֆինտեխ
Revolut-ը ԱՄՆ-ում բանկ բացելու նախնական հավանություն է ստացել
25.08.2026 | 10:02 Հոդվածներ
«Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
26.08.2026 | 11:33 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է համերգների եւ փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին
28.08.2026 | 17:44 Նորություններ
IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք
24.08.2026 | 10:18 Նորություններ
S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշները
02.09.2026 | 15:21 Նորություններ
ԵՄ Խորհուրդը հաստատել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացումը
19.08.2026 | 10:26 Ֆինտեխ
Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance-ին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau