Երեքշաբթի, Մարտ 03
Ֆինանսական խորհրդատու
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
• MS Word և MS Excel ծրագրերի իմացություն (ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
• վաճառքի հմտություններ,
• ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
• բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
• արագ սովորելու ցանկություն և ունակություն,
• նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
• ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
• պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
• հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
• վարկային հայտերի ընդունում, hավաքագրում, պահանջվող փաստաթղթերի ուսումնասիրություն, վարկունակության գնահատում և Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն վարկերի տրամադրում,
• վարկային պորտֆելի սպասարկում,
• հավելավաճառքների (Up-selling) և խաչաձև վաճառքների (Cross-selling) իրականացում,
• մերժված վարկային հայտերի գույքագրում և գրանցում,
• խնդրահարույց վարկերի ուսումնասիրություն, վերլուծություն և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ֆինանսական խորհրդատու»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Ֆինանսական խորհրդատու, ով պատասխանատու կլինի հաճախորդների ֆինանսական խորհրդատվության, վարկային գործընթացների կազմակերպման և վարկային պորտֆելի արդյունավետ կառավարման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-01-26
Դիտում` 1055 ( Տեղադր.՝ 2025-08-06)
03.03.2026 | 21:10 ՀԲՄ. Քարտային վճարումներ ՊՈՍ տերմինալներով․ ուժի մեջ են նոր սահմանաչափերը
03.03.2026 | 17:26 ԱԶԲ-ն տեղական արժույթով առաջին վարկային համաձայնագիրն է ստորագրել Հայէկոնոմբանկի հետ
03.03.2026 | 15:55 Փաշինյան. Թոշակների բարձրացումը տնտեսական աճի կոնկրետ թվային արտահայտությունն է
03.03.2026 | 14:55 Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմս
03.03.2026 | 13:01 Կենտրոնական բանկը զգուշացնում է՝ զեղծարարները ներկայանում են ԿԲ անունից
03.03.2026 | 12:56 ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերն այսօր մի քանի ժամով չեն գործի
03.03.2026 | 12:05 Հայէկոնոմբանկի քարտով աշխատավարձ ստանալու դեպքում բանկն առաջարկում է բազում առավելություններ
03.03.2026 | 11:43 Յունիբանկի Love Is… քարտեր. Փարիզ ուղեւորություն շահելու հնարավորություն
03.03.2026 | 10:50 Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2025-ին նկատվել են կառուցվածքային տեղաշարժեր
03.03.2026 | 10:28 Ֆասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին
03.03.2026 | 09:50 Crypto հաշիվն արդեն EvocaTOUCH-ում է
02.03.2026 | 23:00 Կարեն Գեւորգյան. D&AD-ում ժյուրիի անդամ լինելը կարեւոր քայլ է Հայաստանի համար
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau