Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Կիրակի, Սեպտեմբեր 20
Թարմացվել է. 05.02.2026
ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ապահովագրական սահմանափակ պատասխանատվության ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին և նույն տարում ստացել ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա (ԱՊՈ 0043): 2008 թվականին Ընկերությունը վերագրանցվել է, վերալիցենզավորվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից և ներկայումս ունի ոչ կյանքի ապահովագրության 15 դասերի գծով լիցենզիա:ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ՝ իր զարգացած գործակալական ցանցով և առաջադեմ վեբկայքով, հասանելի է դարձնում Ընկերության ապահովագրական ծառայությունները Հայաստանի ամբողջ տարածքում:ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ դիվերսիֆիկացված ապահովագրական պորտֆելը հնարավորություն է տալիս առաջարկել ավտոմեքենաների, առողջության, ճամփորդությունների, գույքի, ֆինանսական և ոլորտային ռիսկերին վերաբերող ապահովագրական ծառայությունների լայն ընտրանի։ Այս լուծումները ճկուն կերպով հարմարեցված են ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսների բազմազան կարիքներին։Ճիշտ հաշվարկած ռազմավարության և արդյունավետ աշխատանքի շնորհիվ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ իր գործունեության շահութաբերությամբ ավանդական առաջնորդն է Հայաստանի ապահովագրական շուկայում։ Ընկերությունը դիվերսիֆիկացնում է ապահովագրական ռիսկերը` վերաապահովագրելով դրանք միջազգային բարձր վարկանիշ ունեցող ընկերություններում:ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ աշխատանքների բարձր որակը սերտիֆիկացված է միջազգային ISO 27001։2022 (Տեղեկատվության անվտանգության կառավարում) և ISO 9001:2015 (Որակի կառավարում) ստանդարտներին համապատասխան։ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ անդամակցում է Հայաստանի ապահովագրողների միությանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին և Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությանը։
17.09.2026 | 16:19 Նորություններ
Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
18.09.2026 | 17:59 Հոդվածներ
Կայուն զարգացում. երկարաժամկետ արժեք կամ երբ բիզնեսը մեկ օրով չի ապրում
16.09.2026 | 14:01 Նորություններ
IDBank-ը Մոնակոյում է․ հայկական ֆինանսական նորարարությունները՝ միջազգային հեղինակավոր հարթակում
11.09.2026 | 22:42 Հոդվածներ
Վանդերբիլթները. Ամերիկայի ամենահարուստ ընտանիքի վերելքի ու անկման դասերը
15.09.2026 | 13:46 Նորություններ
IDBank-Visa-Wizz Air. ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
14.09.2026 | 00:10 Հոդվածներ
Համաշխարհային տնտեսական կոնվերգենցիայի տեմպը դանդաղում է
25.08.2026 | 10:02 Հոդվածներ
«Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
26.08.2026 | 11:33 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է համերգների եւ փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին
28.08.2026 | 17:44 Նորություններ
IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք
02.09.2026 | 15:21 Նորություններ
ԵՄ Խորհուրդը հաստատել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացումը
24.08.2026 | 10:18 Նորություններ
S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշները
24.08.2026 | 16:55 Նորություններ
«Յունիսպորտ»-ը մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau