Կիրակի, Սեպտեմբեր 27
Թիմի ղեկավար/Վարկային Մասնագետ
Երևան/Արաբկիր
Բարձրագույն
Պարտադիր է
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է Թիմի ղեկավար/վարկային մասնագետներ «Երևան» մասնաճյուղի համար։ Թիմի ղեկավար/վարկային մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
-Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
-նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
-վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ -հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,
-վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում,
-վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,
-վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,
-տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի և վայրի անվանումը («Թիմի ղեկավար/վարկային մասնագետ,«Երևան» Մասնաճյուղում») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
-Գործարար կառավարման, տնտեսագիտության կամ ֆինանսների բնագավառում բարձրագույն կրթություն` բակալավրի կամ ավելի բարձր որակավորմամբ,
- թիմում աշխատելու ունակություն,
-ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում,
-ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է,
- Վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):
2026-10-07
Դիտում` 365 ( Տեղադր.՝ 2026-09-07)
25.09.2026 | 22:58 Արհեստական բանականությունը ֆինանսական կարգավորման պարզեցում է պահանջում
25.09.2026 | 17:15 Կարիերայի մեկնարկը՝ Իդրամի եւ IDBank-ի հետ
25.09.2026 | 16:34 Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
25.09.2026 | 14:14 FOUNDER-ը ներկայացրել է Հայաստանում իր երկարաժամկետ զարգացման ծրագրերը
25.09.2026 | 11:07 Ադրբեջանի պահուստները գերազանցել են $91 միլիարդը
25.09.2026 | 10:50 ԵԿԲ-ն թոքենացված ակտիվների հաշվարկների մեծածախ հարթակ է գործարկել
24.09.2026 | 17:58 Իդրամով կարելի է վճարել Glovo-ում
24.09.2026 | 17:14 Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով հատուկ առաջարկով
24.09.2026 | 16:37 ԵՊՀ եւս 5 ուսանող 1 մլն դրամի կրթաթոշակ է ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից
24.09.2026 | 15:47 Իդրամի «Բարի գործերի քաղաքը». թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
24.09.2026 | 15:24 ԵՄ-ն կազատի հայկական ապրանքների շուրջ 80%-ի ներմուծումը մաքսատուրքերից
24.09.2026 | 15:02 600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտի ենթակառուցվածքների բարեկարգմանը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau