Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Երեքշաբթի, Սեպտեմբեր 15
Թարմացված է. 28.04.2022
Յունիբանկը հիմնադրվել է 2001թ. հոկտեմբերին: ՀՀ Կենտրոնական Բանկի թիվ 81 լիցենզիա՝ տրված 09.10.2001թ.: Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր եւ միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով « Յունիբանկ» ԲԲԸ-ն իրականացրել է բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով:Բանկը հանդիսանում է ArCa տեղական եւ Visa International միջազգային վճարային համակարգերի անդամ, դրամական փոխանցումներ է իրականացնում SWIFT, Յունիստրիմ եւ IntelExpress համակարգերի միջոցով: Յունիբանկն առաջին բանկն է Հայաստանում, որը հաջողությամբ անցավ SWIFT վճարային համակարգի կողմից մշակված անվտանգության պահանջներին համապատասխանության ատեստավորումը:Moody’s Investors Service միջազգային գործակալությունը Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշը, կանխատեսումը` կայուն:Բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաեւ ստացել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության հավաստագիր: Յունիբանկը հաջողությամբ անցել է PCI PIN Security ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացը եւ ստացել հավաստագիր: Վարկավորման ծրագրի շրջանակներում Յունիբանկը համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի (BSTDB) եւ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ:Յունիբանկն ունի 56 մասնաճյուղ Հայաստանում, ինչպես նաեւ ներկայացուցչություն Մոսկվայում:Յունիբանկի նշանակալից մասնակիցն է «Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդը»` 83,3%: Բանկի անուղղակի նշանակալից մասնակիցներն են «Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ» ընկերության երկու մասնակիցներ` Գագիկ Զաքարյանը եւ Գեորգի Պիսկովը: Բանկի աշխատակիցների թիվը` 789:
15.09.2026 | 13:46 Նորություններ
IDBank-Visa-Wizz Air. ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 09:50 Ֆինտեխ
Ուզբեկստանը մտադիր է $1 մլրդ ներգրավել ֆինտեխ ոլորտում
14.09.2026 | 10:36 Նորություններ
Նաիրի Ինշուրանսի Խորհուրդը համալրվել է միջազգային հեղինակություն ունեցող անդամով
11.09.2026 | 22:42 Հոդվածներ
Վանդերբիլթները. Ամերիկայի ամենահարուստ ընտանիքի վերելքի ու անկման դասերը
10.09.2026 | 09:49 Ֆինտեխ
Mastercard-ը թողարկել է «Գնումների եւ վճարումների ապագայի համառոտ պատմությունը»
11.09.2026 | 10:29 Հարցազրույցներ
Կատերինա Դանեկինա. «Դիլիջանում միայն ներդրում չենք կատարում, ձևավորում ենք քաղաքի նոր տնտեսությունը»
25.08.2026 | 10:02 Հոդվածներ
«Մենք հաճախորդի երկրորդ օդաչուն ենք». Wilco-ի մոդելը
26.08.2026 | 11:33 Նորություններ
IDBank-ը զգուշացնում է համերգների եւ փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին
28.08.2026 | 17:44 Նորություններ
IDBank-ն առաջարկում է աշխատավարձը դարձնել ֆինանսական գործիք
02.09.2026 | 15:21 Նորություններ
ԵՄ Խորհուրդը հաստատել է հայկական ապրանքների ներմուծման ազատականացումը
24.08.2026 | 10:18 Նորություններ
S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշները
19.08.2026 | 10:26 Ֆինտեխ
Visa-ն եւ Mastercard-ը միացել են Agentic Payments Alliance-ին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau