Երեքշաբթի, Դեկտեմբեր 09
Կիբեռանվտանգության մասնագետ (Blue Team)
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն /ՏՏ, տեղեկատվական անվտանգություն կամ առնչվող ոլորտում,
• առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական անվտանգության կամ կիբեռանվտանգության ոլորտում,
• SIEM, PAM, DLP, IDS/IPS, firewall, vulnerability scanning գործիքների հետ աշխատանքի փորձ,
• ՏՏ ենթակառուցվածքների և ցանցային կառուցվածքի (TCP/IP, DNS, HTTPS, VPN, Networking, Routing) լավ իմացություն,
• անվտանգության ստանդարտների (ISO 27001, NIST և այլն) իմացություն,
• թիմում աշխատելու ունակություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Աշխատանքային պարտականություններ՝
• կազմակերպության ցանցային և տեղեկատվական համակարգերի պաշտպանական մեխանիզմների մշտադիտարկում և վերլուծություն,
• SIEM, PAM, DLP, IDS/IPS, firewall և այլ անվտանգության համակարգերի կարգավորում, կառավարում,
• կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքման և հետաքննության իրականացում,
• անվտանգության թեստավորման և աուդիտի արդյունքների վերլուծություն, հաշվետվությունների կազմում,
• խոցելիությունների հետազոտում,գնահատում(CVE,CVSS),
• օգտատերերի տեղեկատվական անվտանգության իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով համապատասխան միջոցառումների կազմակերպում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Կիբեռանվտանգության մասնագետ (Blue Team)»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Կիբեռանվտանգության մասնագետի Blue Team-ի կազմում, ով պատասխանատու կլինի կազմակերպության տեղեկատվական համակարգերի պաշտպանական մեխանիզմների մշտադիտարկման, կիբեռսպառնալիքների կանխման և դրանց նկատմամբ արձագանքման, ինչպես նաև ենթակառուցվածքային խոցելիությունների վերլուծության և անվտանգության բարելավման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-09-12
Դիտում` 438 ( Տեղադր.՝ 2025-08-13)
09.12.2025 | 13:18 Մինչեւ 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
09.12.2025 | 09:45 ԱՐՖԻՆ-ն ու ՎԶԵԲ-ի Ֆինանսավորման եւ զարգացման խումբը համատեղ դասընթաց են կազմակերպել
08.12.2025 | 17:48 Հայէկոնոմբանկը կիսում է Մանկական Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակի՝ դեպի երազանք տանող ուղին
08.12.2025 | 17:39 IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
08.12.2025 | 17:07 Evocabank-ը ներգրավել է $20 մլն BlueOrchard Microfinance Fund-ից
08.12.2025 | 16:06 Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
08.12.2025 | 14:01 Երեւանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար
08.12.2025 | 12:56 ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
08.12.2025 | 11:01 Revolut-ը Ultra-Premium բիզնես քարտ կթողարկի
08.12.2025 | 08:07 Անի Մակարյան. Euroclear-ին անդամակցությունը վստահության ամենացայտուն ազդակն է
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau