Ուրբաթ, Մարտ 13
Փրայմ հաճախորդների սպասարկման Oպերատոր-գանձապահ (lunch cover)
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ`
բանկային օրենսդրության և Բանկի ներքին կարգերի իմացություն,
ՀԾ-Բանկ համակարգում օպերատոր գանձապահների և տեղեկատուների կողմից կատարվող բոլոր գործարքների գերազանց իմացություն,
արագ դրամական համակարգերի ձևակերպման գործընթացների գերազանց իմացություն,
կանխիկ դրամական միջոցների որակական հատկանիշների տարբերակման ունակություն,
պարտաճանություն և պատասխանատվություն,
սովորելու ցանկություն,
անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։
Կարևոր չէ
մասամբ զբաղվածությամբ
Աշխատանքային պարտականություններ
հաճախորդների սպասարկում և ներգրավում` ներկայացնելով Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների պայմանները, սակագները, առավելությունները,
ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընթացիկ հաշիվների բացում, առարկայազուրկ մետաղական հաշիվների սպասարկում,
hաճախորդների կանխիկ դրամական /ներառյալ արտարժույթային/ միջոցներով գործառնությունների սպասարկում, մուտքի/ելքի փաստաթղթերի ստուգում և մեմորիալ փաստաթղթերի կազմում,
հաճախորդներից ընդունված վճարման հանձնարարականների ստուգում, գործառնությունների ձևակերպում, միջնորդավճարների գանձում, քաղվածքների և տեղեկանքների տրամադրում,
փոխարկային (կանխիկ/անկանխիկ) գործառնությունների և համապատասխան եկամուտ/ծախսերի հաշվապահական ձևակերպումների իրականացում,
արագ դրամական փոխանցումների համակարգերով իրականացվող գործառնությունների սպասարկում/ձևակերպում,
կանխիկ և անկանխիկ վարկերի տրամադրում, վարկերի և տոկոսագումարների մարումների իրականացում՝ ՀԾ Բանկ համակարգում համապատասխան թարմացումների իրականացում,
օրվա ավարտին առկա կանխիկի մնացորդի ամփոփում և համեմատում ՀԾ Բանկ համակարգ մուտքագրված տվյալների հետ,
դրամական միջոցների մնացորդի հանձնում Բանկի Դրամարկղային գործառնությունների բաժին:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Փրայմ հաճախորդների սպասարկման Օպերատոր-գանձապահ (Lunch cover)»:
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է փորձառու և drive-ով օպերատոր-գանձապահ-Lunch Cover-ի` հաճախորդների կարիքների բացահայտման և սպասարկման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
բժշկական ապահովագրություն,
ճամփորդական ապահովագրություն,
Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
տոնական և տարեվերջյան բոնուսներ,
բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
վճարվող հանգստյան օրեր,
սպորտ փաթեթ,
անգլերեն լեզվի դասընթացներ,
շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-10-31
Դիտում` 677 ( Տեղադր.՝ 2025-08-13)
13.03.2026 | 17:57 Evocabank-ը կանանց միամսյակի առթիվ հատուկ ներդրումային ակցիա է մեկնարկում
13.03.2026 | 17:44 Ֆասթ Բանկը դարձել է «Երեւան» ֆուտզալի ակումբի տիտղոսային հովանավորը
13.03.2026 | 17:25 Հայէկոնոմբանկը 10 մլն դոլար եւ 5 մլն եվրո է ներգրավել շվեյցարական responsAbility-ից
13.03.2026 | 16:51 Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
13.03.2026 | 16:13 IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասին
13.03.2026 | 15:47 Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչեւ Hagartsin Dessert Bakery
13.03.2026 | 14:22 ԿԲ. Զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը
13.03.2026 | 11:45 Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
13.03.2026 | 09:52 Revolut-ը վերջապես ստացել է լիարժեք բրիտանական բանկային լիցենզիա
12.03.2026 | 17:59 «Կանաչ» ֆինանսավորման ոլորտում համաշխարհային պառակտումն աճում է
12.03.2026 | 17:49 Idram&IDBank. Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
12.03.2026 | 17:44 ՊԵԿ-ը խստացնում է կանխիկ դրամական միջոցների սահմանային վերահսկողությունը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau