Ուրբաթ, Սեպտեմբեր 13
Կորպորատիվ բիզնեսի վարկային ռիսկերի գնահատման բաժնի առաջատար / գլխավոր մասնագետ
Ռիսկերի կառավարման գծով տնօրինություն
Ամբողջը
Բարձրագույն
1-3 տարի
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա Բանկին որպես Կորպորատիվ բիզնեսի վարկային ռիսկերի գնահատման բաժնի առաջատար / գլխավոր մասնագետ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• Նվազագույնը 2-3 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում
• Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
• Բանկային օրենսդրության իմացություն
• Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
• Հաղորդակցման հմտություններ
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
• Ժամանակի արդյունավետ կառավարում
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Փորձով և գիտելիքով կիսվելու հմտություն նոր աշխատակցի մենթոր լինելու համար
• Վերլուծական հմտություններ
• Արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու ունակություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Ստացված կորպորատիվ վարկային հայտերի ամբողջականության ստուգում, անհրաժեշտության դեպքում ներկայացում լրամշակման,
• Կորպորատիվ վարկային հայտերի ուսումնասիրության համար հաճախորդի մոտ այցելություն՝ ըստ անհրաժեշտության,
• Ներկայացված ֆինանսական վերլուծության և վերջինիս հիմքերի ուսումնասիրություն,
• Կորպորատիվ հաճախորդների վարկանիշի հաշվարկում և վերահաստատում՝ համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի,
• Կարծիքի/հաշվետվության կազմում, քննարկում անմիջական/ֆունկցիոնալ ղեկավար(ներ)ի հետ և ներկայացում համապատասխան կոմիտեի նիստին՝ ըստ անհրաժեշտության,
• Մասնակցություն բաժնի կողմից կազմվող ընթացակարգերի և կարգերի կազմման գործընթացին, առաջարկների ներկայացում,
• Կորպորատիվ վարկային հայտերի վերաբերյալ շաբաթական հաշվետվության կազմում և վերլուծություն,
• Ներդրվող նոր վարկային պրոդուկտների ռիսկայնության հնարավոր մակարդակների ուսումնասիրություն, հավանական ռիսկայնության մակարդակների սահմանում և տրամադրում շահագրգիռ ստորաբաժանումներին։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և Դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@idbank.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
2024-04-26
Դիտում` 479 ( Տեղադր.՝ 2024-03-13)
13.09.2024 | 17:49 Բանկային համակարգի «կանաչ օրակարգը» դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներում է
13.09.2024 | 16:50 Amio Mastercard-ով գնելով գրքեր՝ կստանաք 20% քեշբեք
13.09.2024 | 14:18 Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երեւանում է
13.09.2024 | 12:17 1 միլիոնական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ եւս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան մոտիվացնում է երիտասարդներին
13.09.2024 | 11:44 Տնտեսվարողների հետ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հարցերը
12.09.2024 | 17:24 «Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտի զարգացման մեծ ներուժ»
12.09.2024 | 17:11 Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա
12.09.2024 | 16:25 3143 արցախցի հիփոթեքով ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել կառուցապատման վարկ
12.09.2024 | 15:16 2024թ. I կիսամյակում Ադրբեջանն արտերկրում մոտ $1 միլիարդ է ներդրել
12.09.2024 | 15:05 2024 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանը $2,978 միլիարդի ներդրումներ է ներգրավել
12.09.2024 | 14:04 Կրթել պահանջված մարքեթոլոգներ. ՀՖՀՀ-ի ու Dargett-ի համագործակցությունը
12.09.2024 | 12:52 AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման եւ առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau