Ուրբաթ, Փետրվար 07
Ավագ մասնագետ
Գործառնությունների և ձևակերպումների բաժին
Երևան
Բարձրագույն
Ցանկալի է
• բարձրագույն /ցանկալի է ֆինանսական/,
• ֆինանսաբանկային ոլորտում առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է,
• գործավարության կազմակերպման հիմունքեր,
• գործարար շփման վարվելակերպ,
• աշխատանքի պահպանության, անվտանգության տեխնիկայի կանոններ և նորմեր:
• MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող,
• Հայերենի, Ռուսերենի - ազատ տիրապետում, Անգլերենը – ցանկալի է:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Հաճախորդների վերաբերյալ տվյալների, վարկերի վերաբերյալ տեղեկությունների և տեղեկատվության մուտքագրում ՀԾ-Բանկ համակարգ,
Վարկային, գրավի, երաշխավորության պայմանագրերի/համաձայնագրերի, արբիտրաժային համաձայնությունների (այսուհետ` Պայմանագրեր) պատրաստում,
Հաճախորդների մասին տեղեկությունների տրամադրում Ընկերության այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներին,
ՀԾ-Բանկ համակարգում սև ցուցակի վարում,
Վարկանշման աշխատատեղի, հայտերի մերժումների հաշվառում,
ՀԾ-Բանկ համակարգում վարկերին վերաբերվող ժամկետների (ապահովագրություն, մոնիթորինգ, սուբսիդիա և այլն) խմբագրում,
ՀԾ-Բանկ համակարգում վարկի տրամադրման/մարման կարգադրության ձևավորում, անհրաժեշտ կապի ապահովում հաշվապահական հաշվառման բաժնի հետ,
ԱՔՌԱ վարկային բյուրոյից, Նորք տեղեկատվական կենտրոնից, այլ պետական մարմիններից (ՀՀ ԿԱԱԳԿՊԿ, ՃՈ, Ռեգիստր և այլն) հարցումների իրականացում,
Հաճախորդների կողմից պահանջվող տեղեկանքների պատրաստում և տրամադրում (թույլտվություններ, պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ, արգելանքից ազատման գրություններ և այլն):
Վարկատեսակից կախված ապահովագրության պայմանագրի կազմում,
ՀԾ-Բանկ համակարգում վերաֆինանսավորված հայտերի հետ կապված համապատասխան խմբագրումների իրականացում,
ՀԾ-Բանկ համակարգում դաշտերի խմբագրում, պայմանների վերանայում,
Գործառնությունների և ձևակերպումների բաժնի այլ աշխատողի կողմից ստեղծված Պայմանագրերի/համաձայնագրերի, ՀԾ բանկ համակարգում կատարված ծրագրային ձևակերպումների, մուտքագրված տվյալների, տեղեկանքների,գրությունների և այլ փաստաթղթերի ստուգում,
Իրականացնում է շարժական գույքի գրավի առարկաների վերաբերյալ սահմանափակումների վերաբերյալ հարցում, պետական գրանցում, արգելանքից և գրավից ազատում, եթե նման հնարավորություն տեխնիկապես առկա է: Հակառակ դեպքում Ընկերության կողմից լիազորված անձը համապատասխան պետական կառույցում կատարում է պետական գրացում:
Հաճախորդների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման գործընթացին մասնակցում, անհրաժեշտության դեպքում, Բաժնի ղեկավարի հետ Ընկերության ղեկավարության համար հաշվետվությունների պատրաստում,
Վարկային փաթեթում ընդգրկված փաստաթղթերի որոշակի տվյալների ստուգում,
Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ Բաժնի փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման գործընթացի կազմակերպում,
Ընկերության ներքին իրավական ակտերի ստեղծման և փոփոխման գործընթացներին մասնակցություն,
Աշխատանքային գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած ծառայողական, առևտրային և բանկային գաղտնիքի պահպանում:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0033, Կալենցի 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Аnahit.Мanukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
2024-07-26
Դիտում` 296 ( Տեղադր.՝ 2024-07-23)
07.02.2025 | 10:29 Միանգամից երկու նոր առաջարկ՝ Կոնվերս Բանկի Mastercard քարտապաններին
07.02.2025 | 09:26 Մեծ Բրիտանիան կուսումնասիրի ԱԲ կիրառումը բանկային ոլորտում
06.02.2025 | 15:57 ԶՊՄԿ-ն կձեռնարկի օրինական միջոցներ աշխատակիցների, արտադրական օբյեկտների եւ գույքի պաշտպանության համար
06.02.2025 | 15:44 Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը
06.02.2025 | 15:14 Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակապահովության» աջակցության ծրագրին
06.02.2025 | 14:17 Սննդամթերք արտադրողների հարկային վճարումների գրեթե 50%-ը ապահովել է 3 ընկերություն
06.02.2025 | 11:35 ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն կրկին թողարկում է դրամային պարտատոմսեր
06.02.2025 | 10:37 Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World եւ World Elite պրեմիում դասի քարտերը
06.02.2025 | 10:01 Kaspi.kz-ն ձեռք է բերել թուրքական Hepsiburada մարքեթփլեյսը
05.02.2025 | 17:14 «Ստեփան Գիշյան» հիմնադրամն ընդունում է 2025թ. դրամաշնորհային մրցույթի հայտեր
05.02.2025 | 10:02 Evocabank-ը մասնակցել է Miami-Dubai Chamber of Commerce 2-ին
04.02.2025 | 15:11 Գալստյան. Երեւանում տրանսպորտի սակագնի բարձրացումից գնաճը կարող է կազմել 0,1%
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau