Ուրբաթ, Նոյեմբեր 07
Մեդիամաքս մեդիա ընկերության GastroVino.Mediamax.am-ի նախագծի ղեկավար
Բարձրագույն
Պարտադիր է
Նախագծերի կառավարման, բիզնեսի զարգացման կամ գործընկերության հաստատման ապացուցված փորձ՝ ցանկալի է մեդիայի կամ HoReCa ոլորտներում:
• Հայաստանյան HoReCa ոլորտի լավ իմացություն:
• Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն:
• Հաղորդակցման եւ բանակցային հմտություններ:
• Ռազմավարական մտածողություն եւ արդյունավետ գործելու կարողություն:
• Թիմային աշխատանքի փորձ եւ ցանկություն:
• Հայերենի, անգլերենի եւ ռուսերենի գերազանց իմացություն:
Պայմանագրային
Մինչեւ 50 տարեկան
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Մեդիամաքս մեդիա ընկերությունը GastroVino.Mediamax.am կայքը գործարկել է 2019թ. մայիսին՝ գաստրոնոմիայի, գինեգործության եւ HoReCa ոլորտի լուսաբանման նպատակով:
Կայքն աճի ու զարգացման մեծ ներուժ ունի:
Նախագծի ղեկավարը պատասխանատու կլինի ռեստորանների, գինեգործական գործարանների, սննդի եւ խմիչքի ներկրողների եւ շուկայի այլ դերակատարների հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների կառուցման եւ զարգացման համար:
Նախագծի ղեկավարը սերտորեն գործակցելու է Մեդիամաքսի խմբագրական կազմի եւ կոմերցիոն տնօրենի հետ:
• Մշակել եւ կյանքի կոչել GastroVino նախագծի աճի ռազմավարությունը:
• Կառուցել եւ զարգացնել երկարաժամկետ համագործակցային հարաբերություններ HoReCa ոլորտի ներկայացուցիչների հետ:
• Սերտորեն համագործակցել խմբագրական թիմի հետ՝ բովանդակությունը ռազմավարական աճի նպատակների հետ համադրելու նպատակով:
• Բացահայտել եւ ուսումնասիրել ծավալման նոր հնարավորությունները՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով:
• Վերլուծել շուկայի միտումները եւ ընթերցողների արձագանքները:
Ինքնակենսագրականի (CV) հետ պետք է ներկայացնել GastroVino նախագծի զարգացման համառոտ (մինչեւ 300 բառ) տեսլականը:
CV-ն եւ տեսլականը պետք է ուղարկել director@mediamax.am հասցեին՝ subject դաշտում նշելով GastroVino: Առանց տեսլականի ուղարկված CV-ները չեն դիտարկվելու:
Կապ է հաստատվելու միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուների հետ:
2025-01-22
Դիտում` 1608 ( Տեղադր.՝ 2025-01-14)
07.11.2025 | 12:05 Ֆասթ Բանկը Սյունիքում ձեռնարկատերերի համար ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր
07.11.2025 | 11:52 ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
07.11.2025 | 11:23 Telcell Wallet-ը մեկնարկել է «Շատ նվերներ՝ քո Telcell Wallet-ում» ակցիան
07.11.2025 | 10:18 Կենսաթոշակների նշանակման ընթացակարգերը պարզեցվել են
06.11.2025 | 17:52 Ամիօ բանկ. Նոր ստանդարտներ՝ նույն հոգատարությամբ
06.11.2025 | 17:47 ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ռազմավարական ֆինանսական կամուրջ՝ Հայաստանի եւ միջազգային շուկաների միջեւ
06.11.2025 | 15:04 «Արի մեզ մոտ». Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից
06.11.2025 | 12:00 Ֆոնդային բորսան ամփոփել է հոկտեմբերի շուկայական տվյալները
06.11.2025 | 10:27 Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով ցորենով բեռնված եւս 132 վագոն կուղարկի Հայաստան
06.11.2025 | 10:15 IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը գլոբալ գործընկերությունների մասին պատմել է Khaleej Times-ին
06.11.2025 | 09:34 Արմեն Ստեփանյան. Էներգախնայող տեխնոլոգիաները կարեւոր են խոշոր բիզնեսի համար
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau