Company

Հաճախորդների ներգրավման բաժնի գլխավոր մասնագետ

Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչություն

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Նոր հաճախորդների ներգրավման ուղղությամբ աշխատանքների իրականացում:
  • Հաճախորդներից ստացվող ազդակների հիման վրա՝ Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների պայմանների մրցունակության բարելավման վերաբերյալ առաջարկությունների փաթեթի մշակում, ամփոփում և ներկայացում բաժնի պետին:
  • Գործող հաճախորդների բազայի վերլուծություն, հաճախորդների պահանջմունքների բացահայտում, թիրախային խմբերի տարանջատում, ըստ հաճախորդների թիրախային խմբերի պրոդուկտների փաթեթների մշակում, ներկայացում բաժնի պետին և վաճառքի գործընթացի կազմակերպում:
  • Պոտենցիալ հաճախորդների տվյալների արտաքին բազաների վերլուծություն, թիրախային հաճախորդների բացահայտում, հաճախորդների թիրախային խմբերի տարանջատում, ըստ հաճախորդների թիրախային խմբերի պրոդուկտների փաթեթների մշակում, ներկայացում բաժնի պետին և վաճառքի գործընթացի կազմակերպում,
  • Բանկի թիրախային հաճախորդների առաջնահերթությունների ցանկի կազմում, այցելություններ, հանդիպումներ և բանակցություններ պոտենցիալ հաճախորդների հետ, վերջիններիս պահանջմունքների բացահայտում, պրոդուկտների համապատասխան փաթեթների մշակում, ներկայացում բաժնի պետին և վաճառքի գործընթացի կազմակերպում:
  • Աշխատավարձային նախագծերի իրականացում, շուկայի ուսումնասիրություն, նոր կազմակերպությունների և քարտատերերի ներգրավում:
  • Գործընկերների հետ բանակցությունների վարում:
  • Պոտենցիալ գործընկերների հետ համագործակցության նախագծերի իրականացման քայլերի ձեռնարկում:
  • Բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներում Բանկի պրոդուկտների վաճառքի խթանմանն ուղված միջոցառումների ձեռնարկում, վաճառքի խթանման գործընթացում աջակցություն:

Հմտություններ՝

• ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների մեծ բազաների հետ աշխատելու հմտություններ,

• վերլուծելու և առողջ դատելու ունակություն

• թիմում աշխատելու հմտություն

• համագործակցելու և բանակցելու ունակություն

• նախաձեռնողականություն



Լեզվի իմացություն՝  Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Տեխնիկական հմտություններ՝  Microsoft Office ծրագրերի լավ իմացություն 



 

Կարևոր չէ 

հերթափոխով 


 

Մրցույթին դիմողները կարող են իրենց CV-ներն ուղարկել hrm@aeb.am էլեկտրոնային հասցեով` պարտադիր կցելով լուսանկար և վերնագիր դաշտում լրացնել դիմողի անուն, ազգանունն ու թափուր աշխատատեղի անվանումը:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրվածները:

Հեռախոս՝ 010-510-910 (Ներքին` 9604, 9605, 9606, 9661 /Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին/)


 

Պահանջվող կրթությունը՝ Բարձրագույն կրթությունը տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտում 

Պահանջվող աշխատանքային փորձը՝ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձը բանկային ոլորտում, այդ թվում առնվազն 1 տարվա փորձ բանկային պրոդուկտների վաճառքի բնագավառում      

Արտոնություններ`

• Բժշկական ապահովագրություն

• Արտոնություններ բանկի ծառայություններից օգտվելու համար

• Բոնուսային և խրախուսական համակարգ

• Կարիերայի առաջխաղացման հնարավորություն

• Բոնուսներ երեխայի ծննդյան առթիվ

• Հնարավորություն մասնակցելու ուսումնական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների (ներքին և արտաքին)

• Գործընկերների կողմից առաջարկվող ապրանքներն ու ծառայությունները՝ արտոնյալ պայմաններով


 

2025-04-28

Viewed` 123
( Տեղադր.՝ 2025-03-28)


Smartclick.ai
Quality Sign BW