Company

Մանրածախ վաճառքի պատասխանատու

Երևան 

Բարձրագույն 

3-5 տարի 

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում,
  • Առնվազն 3 տարվա փորձ վաճառքի կառավարման կամ բիզնեսի զարգացման ոլորտում (նախընտրելի է՝ ապահովագրական ոլորտում),
  • Թիմի կառավարման փորձ, առաջնորդման հմտություններ,
  • Գործարար հաղորդակցման հմտություններ,
  • Վաճառքի խթանման գործիքակազմի իմացություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • CRM համակարգերի և վաճառքի վերլուծության գործիքների տիրապետում։
 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

  • Մշակել և իրականացնել մանրածախ վաճառքի ռազմավարություն՝ ուղղված անհատական հաճախորդների ներգրավմանը և պահպանմանը,
  • Ղեկավարել և զարգացնել մանրածախ վաճառքի թիմը՝ սահմանելով KPI-ներ և վերահսկելով դրանց իրականացումը,
  • Իրականացնել շուկայական վերլուծություն՝ նոր սեգմենտներ բացահայտելու և ապահովագրական ծառայությունները տեղայնացնելու նպատակով,
  • Համագործակցել ֆինանսական, բեռնափոխադրման, շինարարական, տուրիստական և շատ այլ ոլորտների ընկերությունների հետ՝ հատուկ ապահովագրական առաջարկների ձևավորման նպատակով,
  • Կազմակերպել վաճառքի խթանման արշավներ՝ ներքին և արտաքին հաղորդակցության միջոցներով,
  • Ապահովել հաճախորդների լիարժեք իրազեկում ընկերության ծառայությունների, պայմանների, սակագների և գործընթացների վերաբերյալ
  • Վերլուծել վաճառքների արդյունքները, ապահովել հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը,
  • Ապահովել վաճառքների և հաճախորդների սպասարկման շարունակական բարելավում,
  • Ապահովել վաճառքի գործընթացների ամբողջական համապատասխանությունը ընկերության կարգերին, պայմանագրային և իրավական պահանջներին,
  • Ղեկավարել հաճախորդների տվյալների հավաքագրման, մշակման և արխիվացման աշխատանքները՝ ապահովելով տվյալների ճիշտ պահպանումը,
  • Կառավարել վաճառքի թիմի ուսուցման, մոտիվացիայի և զարգացման գործընթացները։

 

 

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imnairi.am էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Մանրածախ վաճառքի պատասխանատու»։

Ընտրության գործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելը խրախուսվում է։ Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: 

 

2025-08-17

Viewed` 173
( Տեղադր.՝ 2025-07-17)


Smartclick.ai
Quality Sign BW