Wednesday, August 13
Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժնի ավագ մասնագետ
Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժին
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
• Բարձրագույն կրթություն /տնտեսագիտական և/կամ ֆինանսական/,
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում վարկավորման բնագավառում,
• Ֆինանսական վերլուծության մեթոդաբանության իմացություն,
• Վարկունակության վերլուծության մեթոդաբանության իմացություն,
• Ֆինանսական գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ ակտերի, ՀՀ ԿԲ կարգերի և հրահանգների իմացություն,
• Հարկային և հաշվապահական հաշվառման հիմունքների իմացություն:
• Հայոց և ռուսաց լեզուների իմացություն, անգլերենը ցանկալի է,
• MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող,
• Excel VBA ծրագրավորման լեզվի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Ընկերության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Վարկերի կենտրոնացված որոշումների կայացման բաժին /այսուհետ՝ Բաժին/ ներկայացված վարկային հայտերի վերլուծություն (պոտենցիալ վարկառուի ֆինանսական վիճակի, վարկարժանության, վճարունակության և հուսալիության գնահատում, երաշխավորի, գրավի առարկայի ընդունելի լինելու գնահատման, փաստաթղթերի արժանահավատության և ամբողջականության վերաբերյալ) և որոշման ներկայացում՝ Անմիջական ղեկավարին: Անհրաժեշտության դեպքում իրականացնում է Բաժին ներկայացված պոտենցիալ վարկառուների վերաբերյալ տեղեկատվության լրացուցիչ ճշգրտում՝ հեռախոսազանգի, այցելությունների և այլ միջոցներով:
Վարկային ռիսկերի հայտնաբերում, հայտնաբերված վարկային ռիսկերի նվազեցման համար առաջարկությունների պատրաստում:
Հաճախորդների վարկային ռիսկերի գնահատման նպատակով Ընկերության ստորաբաժանումների աշխատողների հետ համագործակցություն:
Ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները աշխատողների և հաճախորդների կողմից խաբեությունների, կեղծ և/կամ շինծու գործարքների, ծառայողական դիրքի չարաշահման, շահերի բախման և այլ ապօրինի գործողությունների բացառման, կանխման և/կամ բացահայտման ուղղությամբ:
Պարտականությունների կատարման ընթացքում ներքին իրավական ակտերի պահանջների պահպանում:
Պարտականությունների կատարման ընթացքում վարկավորմանն առնչվող օրենսդրական, նորմատիվ ակտերի, ՀՀ ԿԲ կարգերի, կանոնակարգերի և հրահանգների, ՆԻԱ-ի և ՀՀ օրենսդրության պահանջների պահպանում:
Բաժնի գործունեությանը վերաբերվող հարցերով գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի աշխատողներին խորհրդատվության տրամադրում /բացի գաղտնի տեղեկատվությունից/:
Տեխնիկական անվտանգության և աշխատանքի պաշտպանության գծով նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանում և կատարում:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0033, Կալենցի փ. 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Anahit.Manukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
2025-08-25
Viewed` 97 ( Տեղադր.՝ 2025-08-11)
12.08.2025 | 17:38 25 billion AMD Government bonds allocation auction took place on AMX
12.08.2025 | 16:24 AraratBank ensures participation of 260 young people in tent camp
11.08.2025 | 22:30 Exponential growth and export opportunities through investment: the success story of Hrashk Group
11.08.2025 | 17:21 IDBank replenishes its share capital
11.08.2025 | 10:18 Euronet expands product suite with $248m CoreCard acquisition
08.08.2025 | 15:08 Unibank becomes the gold sponsor of FC Alashkert
07.08.2025 | 12:33 The CBA and Helvetas Swiss development organization join the Power Consulting Days Program
06.08.2025 | 10:21 Revolut to become Audi F1 Team’s title partner
05.08.2025 | 17:21 Corporate bonds market records a 60% increase in trading volume in July
05.08.2025 | 16:27 The Power of One Dram Team Visits the Hayordi Camp
Job.banks.am | Contacts | Advertisement | About the project | Terms of Use
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau