Friday, October 31
Ներդրումային ծառայությունների մասնագետ
Միջնակարգ
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտներում,
• առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ ֆինանսական վերլուծության, հաշվետվությունների պատրաստման կամ կապիտալի շուկաների ոլորտում,
• MS Office ծրագրերի իմացություն,
• ֆինանսական մոդելավորման և վերլուծության հմտություններ,
• բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով,
• գերազանց թիմային աշխատանքի ունակություններ, պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության բարձր զգացում:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ՝
• ֆինանսական վերլուծությունների իրակակացում, ներառյալ ֆինանսական ցուցանիշների գնահատում, ոլորտային համեմատականներ և ռիսկերի վերլուծություն,
• ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և մշակում,
• արժեթղթերի թողարկման նպատակով՝ ներդրումային առաջարկների իրականացում և ազդագրերի պատրաստում,
• արժեթղթերի գրանցման և ցուցակման գործընթացի նպատակով՝ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում համապատասխան մարմիններին՝ ներառյալ ՀՀ ԿԲ (Կենտրոնական բանկ) և այլ կարգավորող մարմիններ,
• ընկերությունների վերաբերյալ պրեզենտացիաների ներկայացում
• իրավաբանական և ֆինանսական բաժինների հետ համագործակցում՝ ֆինանսական փաստաթղթերի նախապատրաստման և գրանցման գործընթացներում,
• շուկայի ուսումնասիրում, համադրությունների և տվյալների վերլուծություն՝ բիզնես որոշումների կայացմանն աջակցելու համար։
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ներդրումային ծառայությունների մասնագետ»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Ներդրումային ծառայությունների մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կաջակցի ֆինանսական վերլուծությունների, կանխատեսումների գործընթացում։ Ներդրումային ծառայությունների մասնագետը կարևոր դեր կունենա ֆինանսական տվյալների գնահատման, ռիսկերի վերլուծության և ընկերություններին արժեթղթերի թողարկման վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության տրամադրման գործընթացում:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-11-01
Viewed` 317 ( Տեղադր.՝ 2025-10-02)
31.10.2025 | 17:05 IDBank announces a new campaign ahead of Savings Day
31.10.2025 | 10:59 The Armenian UBPay system partners with iSend remittance global service
31.10.2025 | 10:35 “Think beyond today. Why save?” – AraratBank promotes a culture of saving among youth
29.10.2025 | 15:14 Andranik Grigoryan presents Converse Bank’s digital transformation journey at the BACEE Conference
29.10.2025 | 09:53 Western Union to launch stablecoin
28.10.2025 | 17:19 ArmSwissBank wins IPRA Golden World Award 2025 in Climate Change and Literacy category
28.10.2025 | 16:50 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
28.10.2025 | 12:22 With the support of IDBank and Idram “Symphonic Forest” project was launched
27.10.2025 | 17:08 Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
27.10.2025 | 14:11 Unibank launches online queue booking system
25.10.2025 | 08:59 With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
24.10.2025 | 16:39 AraratBank serves as title sponsor of "What? Where? When?" intellectual game
Job.banks.am | Contacts | Advertisement | About the project | Terms of Use
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau