Monday, February 02
Դատաիրավական բաժնի ղեկավար
Միջնակարգ
3-5 տարի
Ներկայացվող պահանջներ՝
• բարձրագույն իրավաբանական կրթություն,
• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
• փաստաբանական գործունեության արտոնագիր,
• ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի գերազանց իմացություն,
• ՀՀ սնանկության մասին օրենքի գերազանց տիրապետում,
• ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմացություն,
• Էլեկտրոնային դատավարություն (E-Justice) համակարգով աշխատելու փորձառություն,
• շարունակական զարգացման և ուսուցման մեծ ցանկություն,
• արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
• թիմում աշխատելու ունակություն,
• անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Աշխատանքային պարտականություններ՝
• քաղաքացիական, վարչական, քրեական և սնանկության գործերով Բանկի շահերի ներկայացում,
• արբիտրաժային դատարանում Բանկի շահերի ներկայացում,
• հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների կազմում և ներկայացում,
• առարկությունների և միջնորդությունների կազմում և ներկայացում,
• նախաքննական մարմինների և փաստաբանների կողմից ստացված հարցումների և/կամ գրությունների մասով աշխատանքների կազմակերպում,
• բաժնի այլ աշխատանքների համակագրում:
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Դատաիրավական բաժնի ղեկավար»:
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Դատաիրավական բաժնի ղեկավար, ով պատասխանատու կլինի Իրավաբանական վարչության՝ Դատաիրավական բաժնի աշխատանքների համակարգման, դատավարական փաստաթղթերի կազման, դատարաններում, իրավապահ մարմինների և այլ պետական մարմինների հետ փոխհարաբերությունների կարգավորման, ինչպես նաև քրեական և վարչական վարույթի շրջանակներում՝ Բանկի ներկայացուցչության ապահովման համար:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-02-02
Viewed` 508 ( Տեղադր.՝ 2026-01-07)
02.02.2026 | 16:18 Five-year partnership between AraratBank and 4090 Charity Foundation comes to successful close
02.02.2026 | 15:37 Maldives trips and Apple devices awarded to loyal Byblos Bank Armenia customers
02.02.2026 | 12:05 Nairi Insurance: Market leader in 2025 with strengthened positions and exclusive healthcare program developed with AXA
30.01.2026 | 17:55 Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
30.01.2026 | 15:59 EFES ICJSC summarizes financial performance for 2025 4Q
29.01.2026 | 17:05 The winners of the third round of the Junius competition have been announced
29.01.2026 | 15:00 EBRD invested €426 million in Armenia’s economy in 2025
26.01.2026 | 18:02 What to gift men on January 28: Idram&IDBank
26.01.2026 | 16:30 Idram conducted a financial literacy class for Roboton participants
26.01.2026 | 12:22 Payments for Viva Armenia CJSC services will no longer be available through Idram
26.01.2026 | 11:03 Payments for Viva Armenia CJSC services will no longer be accepted through EasyPay platforms
23.01.2026 | 16:34 Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
Job.banks.am | Contacts | Advertisement | About the project | Terms of Use
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau