Tuesday, February 24
Վարկային հետգործառնությունների բաժնի մասնագետ
Վարկային հետգործառնությունների բաժին
Երևան
Բարձրագույն
Ցանկալի է
• բարձրագույն /ցանկալի է ֆինանսական/,
• գործավարության կազմակերպման հիմունքեր,
• գործարար շփման վարվելակերպ,
• աշխատանքի պահպանության, անվտանգության տեխնիկայի կանոններ և նորմեր:
• MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող,
• Հայերենի, Ռուսերենի - ազատ տիրապետում, Անգլերենը – ցանկալի է:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Հաճախորդների վերաբերյալ տվյալների, վարկերի վերաբերյալ տեղեկությունների և տեղեկատվության մուտքագրում ՀԾ-Բանկ համակարգ,
• Վարկային, գրավի, երաշխավորության պայմանագրերի/համաձայնագրերի, արբիտրաժային համաձայնությունների (այսուհետ` Պայմանագրեր) պատրաստում,
• Հաճախորդների մասին տեղեկությունների տրամադրում Ընկերության այլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներին,
• ՀԾ-Բանկ համակարգում սև ցուցակի վարում,
• Վարկանշման աշխատատեղի, հայտերի մերժումների հաշվառում,
• ՀԾ-Բանկ համակարգում վարկերին վերաբերվող ժամկետների (ապահովագրություն, մոնիթորինգ, սուբսիդիա և այլն) խմբագրում,
• ՀԾ-Բանկ համակարգում վարկի տրամադրման/մարման կարգադրության ձևավորում, անհրաժեշտ կապի ապահովում հաշվապահական հաշվառման բաժնի հետ,
• ԱՔՌԱ վարկային բյուրոյից, Նորք տեղեկատվական կենտրոնից, այլ պետական մարմիններից (ՀՀ ԿԱԱԳԿՊԿ, ՃՈ, Ռեգիստր և այլն) հարցումների իրականացում,
• Հաճախորդների կողմից պահանջվող տեղեկանքների պատրաստում և տրամադրում (թույլտվություններ, պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ, արգելանքից ազատման գրություններ և այլն):
• Վարկատեսակից կախված ապահովագրության պայմանագրի կազմում,
• ՀԾ-Բանկ համակարգում վերաֆինանսավորված հայտերի հետ կապված համապատասխան խմբագրումների իրականացում,
• ՀԾ-Բանկ համակարգում դաշտերի խմբագրում, պայմանների վերանայում,
• Գործառնությունների և ձևակերպումների բաժնի այլ աշխատողի կողմից ստեղծված Պայմանագրերի/համաձայնագրերի, ՀԾ բանկ համակարգում կատարված ծրագրային ձևակերպումների, մուտքագրված տվյալների, տեղեկանքների,գրությունների և այլ փաստաթղթերի ստուգում,
• Իրականացնում է շարժական գույքի գրավի առարկաների վերաբերյալ սահմանափակումների վերաբերյալ հարցում, պետական գրանցում, արգելանքից և գրավից ազատում, եթե նման հնարավորություն տեխնիկապես առկա է: Հակառակ դեպքում Ընկերության կողմից լիազորված անձը համապատասխան պետական կառույցում կատարում է պետական գրացում:
• Հաճախորդների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման գործընթացին մասնակցում, անհրաժեշտության դեպքում, Բաժնի ղեկավարի հետ Ընկերության ղեկավարության համար հաշվետվությունների պատրաստում,
• Վարկային փաթեթում ընդգրկված փաստաթղթերի որոշակի տվյալների ստուգում,
• Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ Բաժնի փաստաթղթերի արխիվացման և ոչնչացման գործընթացի կազմակերպում:
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 0033, Կալենցի 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ Аnahit.Мanukyan@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
2026-02-25
Viewed` 163 ( Տեղադր.՝ 2026-02-11)
22.02.2026 | 23:00 S&P: Armenian banking sector remains stable
21.02.2026 | 10:27 Building a Cashless Future Together: How Visa’s Partnerships with Armenian Banks Drive Digital Economy
21.02.2026 | 09:18 S&P upgrades Armenia outlook to positive and forecast 5.3% GDP growth
21.02.2026 | 09:03 Readers of the Year in the Spotlight of Armeconombank
20.02.2026 | 17:56 Armeconombank to place new tranches of AMD and USD bonds
20.02.2026 | 11:33 Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback
19.02.2026 | 16:44 IDBank sums up the raffle held within the framework of IDsalary payroll package
19.02.2026 | 12:51 KardaLove 5th anniversary festival held under the title sponsorship of AraratBank
18.02.2026 | 17:41 Ameriabank opens a new branch in Artashat: special offers for new customers
18.02.2026 | 17:33 Armeconombank joins the Lessors’ Association of Armenia
18.02.2026 | 16:03 IDBank warns of a rise in fake online surveys
18.02.2026 | 12:34 Mane Martirosyan: Strategic partnership with AXA is an important achievement for Armenia
Job.banks.am | Contacts | Advertisement | About the project | Terms of Use
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau