Company

Կորպորատիվ քարտուղար

Ընդհանուր բաժին

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

 բարձրագույն կրթություն,

 պահանջվող գործառույթներով առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,

 գործավարության կազմակերպման հիմունքերի իմացություն,

 Հայերենի - գերազանց տիրապետում, Ռուսերենը և Անգլերենը – ցանկալի է,

 MS Office, Internet փորձառու օգտագործող, ծրագրային ապրանքների և տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,

 Հաղորդակցման հմտություններ,

 Պատասխանատվություն, օպերատիվություն, ճշտապահություն,

 Բարձր կազմակերպվածություն, մանրամասների նկատմամբ ուշադրություն,

 Սահմանված ժամկետներում աշխատանքն ավարտելու ունակություն:


 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

 Ապահովել Ընկերության կառավարման կոլեգիալ մարմինների նիստերի (ժողովների) կազմակերպումն ու փաստաթղթավորումը,

 Իր իրավասությունների շրջանակում Ընկերության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից և աշխատողներից պահանջել և ստանալ ցանկացած փաստաթուղթ, տեղեկատվություն, տվյալներ, որոնք անհրաժեշտ են իր պաշտոնական պարտականությունների կատարման համար,

 Իրականացնել Ընկերության ներքին իրավական ակտերի, ինչպես նաև Խորհրդի հանձնարարականով' այլ փաստաթղթերի իրավական փորձաքննություն,

 Իրականացնում է բաժնետերերի ընդհանուր ժողովների (ներառյալ միակ բաժնետիրոջ որոշումների, այսուհետ՝ Ժողովներ) կազմակերպման աշխատանքներն՝ ըստ ժողովի գումարման մասին որոշման և ՀՀ օրենսդրության պահանջների,

 Իրականացնում է Խորհրդի նիստերի կազմակերպման աշխատանքները, Խորհրդի անդամներին է ուղարկում նիստերի գումարման մասին հաղորդագրություններ և նիստերի անցկացման պատրաստվելու դեպքում Խորհրդի անդամներին ներկայացվող նյութերը (ըստ անհրաժեշտության), ծանոթացնում է Խորհրդի քննարկմանը ներկայացվող հարցերով որոշումների նախագծերին,

 Իրականացնում է Ժողովների, Խորհրդի և գործադիր մարմնի նիստերի ձայնագրություն (ըստ անհրաժեշտության) և դրանց պատշաճ պահպանում,

 Իրականացնում է Ժողովների, Խորհրդի և գործադիր մարմնի արձանագրությունների նախագծերի հավուր պատշաճի պատրաստում,

 Համապատասխան կառավարման մարմնի անդամներին է ներկայացնում հարցման կարգով (հեռակա քվեարկությամբ) որոշումներ կայացնելու համար քվեաթերթիկները և պահպանում է ստացված քվեաթերթիկները,

 Իրականացնում է Խորհրդի մուտքային և ելքային նամակագրության հաշվառում և պահպանում,

 Կազմակերպում է Ժողովի և Խորհրդի գործունեությանը վերաբերվող բոլոր փաստաթղթերի և նյութերի արխիվացում,

 Իրականացնում է Խորհրդի արձանագրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն և կատարողականի մասին հաշվետվության ներկայացում Խորհրդին,

 Խորհրդի անդամների կամ Խորհրդի նախագահի հանձնարարականով իրականացնում է վերահսկողություն Ընկերության Ներքին իրավական ակտերի մշակման, գործող իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների կատարման գործընթացին նկատմամբ,

 Կատարում է, Խորհրդի անդամների և Խորհրդի նախագահի կողմից տրված հանձնարարականները,

 Իրականացնում է Խորհրդի կանոնակարգով Խորհրդի քարտուղարին վերապահված, ինչպես նաև ՀՀ օրենդրությամբ Ժողովի քարտուղարին վերապահված այլ գործառույթներ և պարտականություններ,

 Կոորդինացնում է ՀՀ կենտրոնական բանկի հետ հարաբերությունները:


 

Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան, Կալենցի 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ anahit.manukyan@kamurj.am ՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:


 

2026-03-19

Viewed` 206
( Տեղադր.՝ 2026-03-05)


Smartclick.ai
Quality Sign BW