Company

Նախագծերի ղեկավար

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

Ներկայացվող պահանջներ՝

• բանկում աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ,

• նախագծերի կառավարման գործնական փորձ,

• ArmSoft / Հայկական Ծրագրեր համակարգերի հետ աշխատանքի փորձը պարտադիր է,

• ՏՏ նախագծերի կամ ՏՏ միջավայրում աշխատանքի փորձը պարտադիր է,

• բանկային պրոցեսների և համակարգերի լավ իմացություն,

• վերլուծական մտածողություն և խնդիրների կառուցվածքային լուծման կարողություն,

• գերազանց հաղորդակցման և համագործակցության հմտություններ,

• պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և արդյունքին միտված աշխատանքային մոտեցում,

• հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

• Jira, Confluence կամ նախագծերի կառավարման այլ գործիքների հետ աշխատանքի փորձ,

• բիզնես պահանջների ֆորմալացման, փորձարկում/թեստավորում/UAT, գործընթացների փորձ,

• PMP, Scrum Master, Product Owner կամ այլ մասնագիտական հավաստագրերի առկայություն:


 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 

Աշխատանքային պարտականություններ՝

• նախագծերի կառավարում ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում՝ սկսած նախաձեռնման փուլից մինչև ներդրում և փակում,

• նախագծային պլանների, ժամկետների, առաջընթացի, ռիսկերի և կախվածությունների կազմում և վերահսկում,

• բանկի տարբեր ստորաբաժանումների, ՏՏ թիմերի, մատակարարների և գործընկերների աշխատանքի համակարգում,

• բիզնես պահանջների հավաքագրման, հստակեցման և լուծումների համաձայնեցման մասնակցություն,

• նախագծային հանդիպումների կազկամերպում, որոշումների և առաջադրանքների կատարման իրականացում,

• նախագծերի կարգավիճակի հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը,

• նախագծերի իրականացման ժամանակին ապահովում և որակյալ իրականացում։


 

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Նախագծերի ղեկավար»:


 

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է նախագծերի ղեկավար, ով կկառավարի բանկային և ՏՏ նախագծերը՝ ապահովելով դրանց արդյունավետ պլանավորումը, համակարգումը, իրականացումը և հաջող ավարտը։ Ով կկարողանա միավորել բիզնես և ՏՏ թիմերի աշխատանքը, վերահսկել ժամկետները, ռիսկերը և ապահովել նախագծերի իրական արդյունքը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

• բժշկական ապահովագրություն,

• ճամփորդական ապահովագրություն,

• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,

• տոնական և տարեվերջյան բոնուսներ,

• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,

• վճարվող հանգստյան օրեր,

• սպորտ փաթեթ,

• անգլերեն լեզվի դասընթացներ,

• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):


 

2026-04-10

Viewed` 41
( Տեղադր.՝ 2026-03-17)


Smartclick.ai
Quality Sign BW