Company

Ռիսկերի կառավարման և որակի վերահսկողության բաժնի մասնագետ

Ռիսկերի կառավարման և որակի վերահսկողության բաժին

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

Անհրաժեշտ հմտություններ

• Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,

• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում (Ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),

• Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ,

• Նախաձեռնողականություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,

• Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն,

• Պատասխանատվության բարձր զգացում,

• Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,

• Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,

• Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։


 

Պայմանական`կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

• Իրականացնել ռիսկերի գնահատման, մոնիտորինգի և վերահսկման գործընթացներ,

• Կատարել վարկային պորտֆելի որակի մշտադիտարկում և խորքային վերլուծություն,

• Մասնակցել խնդրահարույց վարկերի վաղ բացահայտման և կանխարգելման գործընթացներին,

• Իրականացնել տվյալների հավաքագրում, վերլուծություն և հաշվետվությունների կազմում (ներքին և արտաքին),

• Մշակել ներքին վերահսկողական համակարգերի, ընթացակարգերի և բիզնես գործընթացների բարելավման առաջարկություններ,

• Մասնակցել կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովման գործընթացներին,

• Իրականակցել նոր պրոդուկտների մշակման և գործող պրոդուկտների բարելավման աշխատանքներ։


 

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Ռիսկերի կառավարման և որակի վերահսկողության բաժնի մասնագետ») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։

 



 

2026-06-20

Viewed` 203
( Տեղադր.՝ 2026-05-20)


Smartclick.ai
Quality Sign BW