Friday, September 18
Թվային ինտեգրացիաների զարգացման մասնագետ
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ`
• բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ համապատասխան ոլորտում,
• առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկային, ֆինանսական կամ տեխնոլոգիական ոլորտում՝ թվային ինտեգրացիաների, թվային պրոդուկտների կամ նախագծերի իրականացման ուղղությամբ,
• PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
• նախագծերի պլանավորման և ճանապարհային քարտեզի (Roadmap) մշակման փորձ,
• տարբեր շահագրգիռ կողմերի և տեխնոլոգիական գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու և նախագծերը համակարգելու փորձ,
• ՀՀ բանկային օրենսդրության, բանկային ծառայությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• առաջնահերթություններ սահմանելու և արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
• կազմակերպչական և ղեկավարման զարգացած հմտություններ,
• նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում,
• անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ`
• Բանկի թվայնացման ռազմավարությանը համապատասխան թվային ինտեգրացիաների նախագծում, իրականացում և զարգացում,
• արտաքին և ներքին համակարգերի, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ ինտեգրացիաների պլանավորում, համակարգում և ներդրում,
• API-ների, QR և այլ թվային ինտեգրացիոն լուծումների ներդրման և զարգացման գործընթացների համակարգում,
• ինտեգրացիոն նախագծերի բիզնես և ֆունկցիոնալ պահանջների հավաքագրում, վերլուծություն և համաձայնեցում շահագրգիռ ստորաբաժանումների հետ,
• նոր ինտեգրացիոն լուծումների ներդրման կամ առկա լուծումների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
• ինտեգրացիոն նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզի (Roadmap) կազմում և կատարման վերահսկում,
• գործընկեր ֆինանսական և տեխնոլոգիական կազմակերպությունների հետ ինտեգրացիոն նախագծերի շրջանակում համագործակցության համակարգում,
• թվային ինտեգրացիոն լուծումների ուսումնասիրություն, պլանավորում և շարունակական զարգացում։
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Թվային ինտեգրացիաների զարգացման մասնագետ»։
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Թվային ինտեգրացիաների զարգացման մասնագետ, ով կմասնակցի բանկի թվային էկոհամակարգի զարգացմանը՝ ապահովելով արտաքին և ներքին համակարգերի ու գործընկերների հետ ինտեգրացիաների նախագծումը, ներդրումը և զարգացումը, ինչպես նաև կնպաստի նոր թվային ծառայությունների արդյունավետ իրականացմանը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-10-02
Viewed` 1440 ( Տեղադր.՝ 2026-08-03)
18.09.2026 | 11:39 More than just awards: the Junius Financial Tournament has concluded
17.09.2026 | 17:53 The Golden Bridge to Monetary Multipolarity
17.09.2026 | 16:19 Unibank becomes title sponsor of Alashkert Football Club
17.09.2026 | 16:01 “The Power of One Dram” – general partner of the “Climate Change and Women” Awards
16.09.2026 | 14:43 Ineco Group enters the EU banking market with the acquisition of a majority stake in Slovenia’s LON Bank
16.09.2026 | 14:01 IDBank in Monaco: Armenian Financial Innovation on a Prestigious International Stage
16.09.2026 | 09:43 Unibank call center now available 24/7 on weekdays
15.09.2026 | 13:46 IDBank-Visa-Wizz Air: New generation travel benefits in Armenia
15.09.2026 | 12:09 Policy rate has been increased by 0.25 percentage point to 6.75%
15.09.2026 | 09:50 Uzbekistan plans to attract $1 billion to the fintech sector
Job.banks.am | Contacts | Advertisement | About the project | Terms of Use
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau