Saturday, September 19
Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան (բիզնես վարկավորման ուղղություն)
Երևան
Բարձրագույն
1-3 տարի
Ներկայացվող պահանջներ`
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
• բանկում կամ ֆինանսական համակարգում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես ֆինանսական վերլուծաբան և/կամ վարկային մասնագետ,
• ՀՀ բանկային և հարկային օրենսդրության, վարկավորման գործընթացների իմացություն,
• ֆինանսական հաշվետվությունների վերլուծության և ֆինանսական գործակիցների գերազանց իմացություն,
• ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն,
• գործնական և վերլուծական ճկուն միտք,
• արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
• հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
• ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ)
Աշխատանքային պարտականություններ
• գործող կամ պոտենցիալ հաճախորդների բիզնես վարկունակության գնահատում, վարկառուի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության իրականացում,
• բիզնես վարկերի շրջանակներում ֆինանսական ցուցանիշների, գործակիցների և միտումների վերլուծություն,
• հաճախորդների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական վերլուծություն՝ բիզնես վարկավորման գործընթացի շրջանակներում,
• տվյալների հենքի հավաքագրում և վերլուծություն՝ ռիսկերի կառավարման մոդելների կիրառման նպատակով,
• հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
• բիզնես վարկերի ֆինանսական վերլուծությունների և վարկային ռիսկի հետ կապված առաջարկությունների ներկայացում։
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբան (բիզնես վարկավորման ուղղություն)»։
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Հաճախորդների վերլուծությունների բաժնի վերլուծաբանի, ով պատասխանատու է լինելու վարկային հայտերի ամբողջական և խորը վերլուծության համար, ինչպես նաև դրանց հիման եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
• բժշկական ապահովագրություն,
• ճամփորդական ապահովագրություն,
• Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
• տոնական և տարեվերջյան բոնուսներ,
• բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
• վճարվող հանգստյան օրեր,
• սպորտ փաթեթ,
• անգլերեն լեզվի դասընթացներ,
• շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2026-10-02
Viewed` 1605 ( Տեղադր.՝ 2026-08-06)
18.09.2026 | 11:39 More than just awards: the Junius Financial Tournament has concluded
17.09.2026 | 17:53 The Golden Bridge to Monetary Multipolarity
17.09.2026 | 16:19 Unibank becomes title sponsor of Alashkert Football Club
17.09.2026 | 16:01 “The Power of One Dram” – general partner of the “Climate Change and Women” Awards
16.09.2026 | 14:43 Ineco Group enters the EU banking market with the acquisition of a majority stake in Slovenia’s LON Bank
16.09.2026 | 14:01 IDBank in Monaco: Armenian Financial Innovation on a Prestigious International Stage
16.09.2026 | 09:43 Unibank call center now available 24/7 on weekdays
15.09.2026 | 13:46 IDBank-Visa-Wizz Air: New generation travel benefits in Armenia
15.09.2026 | 12:09 Policy rate has been increased by 0.25 percentage point to 6.75%
15.09.2026 | 09:50 Uzbekistan plans to attract $1 billion to the fintech sector
Job.banks.am | Contacts | Advertisement | About the project | Terms of Use
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau