Երկուշաբթի, Մայիս 06
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ
Բանկեր/Ֆինանսներ/Ներդրումներ
Երևան/Արաբկիր
http://agrocredit.am/
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն: Մեր առաքելությունն է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը արդյունավետ և ճկուն ֆինանսական ծառայությունների մատուցման միջոցով: Մենք տրամադրում ենք վարկեր արտադրության արդիականացման, հումքի մթերման, արտադրական գործընթացի կազմակերպման և արտադրանքի/ծառայությունների շուկայահանման, սեզոնային բնույթի արտադրական և/կամ առևտրային կարիքների ֆինանսավորման համար, ինչպես նաև տրամադրում ենք գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների ֆինանսական վարձակալություն (լիզինգ): Մեր հաճախորդներն են գյուղատնտեսական ապրանքային շղթայի բոլոր այն մասնակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ, գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ և այլ հարակից գործունեությամբ: «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ղեկավարվում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձով, որը երաշխավորում է կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունն իր հիմնադիրներին, պետական կանոնակարգող մարմիններին, հաճախորդներին և գործընկերներին: Կազմակերպությունն առաջարկում է ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ գյուղատնտեսական արտադրության, վերամշակման և շուկայահանման ողջ շղթայում, որը հաջողությամբ համալրում է կառավարության՝ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը` նպաստելով գյուղական բնակչության կենսամակարդակի կայուն զարգացմանը և զգալիորեն ազդելով աղքատության նվազեցմանը: «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն իր ֆինանսական ծառայություններն առաջարկում է Հայաստանի բոլոր մարզերում:
Անուն - Անի Հովհաննիսյան
Ներկայացուցչի պաշտոնը - Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ
Հեռախոսահամար - (60) 440550 ներքին 411, (98) 428522
Էլ. հասցե - ani.hovhannisyan@card.am
06.05.2024 | 15:17 Առեւտրային ցանցերի եւ մատակարարների արդար առեւտրի ապահովման նոր կարգավորումներն ուժի մեջ են
05.05.2024 | 23:05 ԱԶԲ. Արտահանման դիվերսիֆիկացումը կարեւոր է Հայաստանի համար
04.05.2024 | 08:43 «Դանդաղ գլոբալիզացիայի» թաքնված գինը
03.05.2024 | 17:52 ԱԶԲ նախագահ․ «Ուրախ կլինենք աջակցել տարածաշրջանային նախագծերին»
03.05.2024 | 17:30 «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն արդեն մասնաճյուղ ունի Վեդի քաղաքում
03.05.2024 | 17:12 e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
03.05.2024 | 17:05 Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը
03.05.2024 | 16:41 Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
03.05.2024 | 15:19 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
03.05.2024 | 12:38 Elevandi-ն աջակցում է տարածաշրջանային ֆինտեխ հանգույց դառնալու Վրաստանի հավակնությանը
03.05.2024 | 11:38 ԱԶԲ-ն պատրաստ է «կանաչ նախագծեր» ֆինանսավորել Հարավային Կովկասում
03.05.2024 | 09:54 Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau