Գազել Ֆինանս

«Գազել Ֆինանս»-ը գրանցվել եւ լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2018թ. հուլիսի 20-ին (ՀՀ ԿԲ լիցենզիա N 47) որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն:

«Գազել Ֆինանս»-ը միջազգային ներդրումային հիմնադրամ է, որը ՀՀ-ում իր գործունեությունն իրականացնում է «Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միջոցով։ Ընկերության ներդրումային ֆոնդը ֆինանսավորվում է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հեղինակավոր միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների կողմից՝ OPIC, FMO, DGGF, Partnership Fund:

«Գազել Ֆինանս» ՈՒՎԿ-ն տրամադրում է անհատականացված ֆինանսական լուծումներ արագ աճող փոքր եւ միջին ձեռնարկություններին, որոնք կապիտալի կարիք ունեն՝ ստեղծելու պայմաններ հնարավորինս կարճ ժամանակահատվածում հասույթի նոր մակարդակի դուրս գալու եւ առկա աճի ներուժը լիարժեք օգտագործելու համար։ «Գազել Ֆինանս»-ը սովորաբար ներդնում է 100,000-ից մինչեւ 1մլն ԱՄՆ դոլար մեկ ընկերությունում։ «Գազել Ֆինանս»-ի կողմից առաջարկվող ֆինանսական գործիքներն իրենց բնույթով ավելի մոտ են բաժնեմասնակցային ֆինանսավորմանը եւ հենվում են առկա ռիսկերը եւ ակնկալվող եկամուտները որոշակի տրամաբանությամբ կիսելու սկզբունքի վրա։

Եկամտի մասնակցությամբ տրվող վարկի առանձնահատկություններն են՝

- մարումների ժամանակացույցի կառուցումը՝ հաճախորդի դրամական հոսքերի կանխատեսումների հիման վրա, մինչեւ 24 ամիս արտոնյալ ժամանակահատված տրամադրելու հնարավորություն,

- բանկային ֆինանսավորման հետ համեմատած՝ գրավի մասով ավելի մեղմ պահանջներ,

- ֆիքսված տոկոսադրույք՝ շուկայում ձեւավորված միջին բանկային տոկոսին համարժեք,

- «Գազել Ֆինանս»-ի որոշակի տոկոսի չափով մասնակցություն հասույթի մեջ՝ որպես հատուցում ստանձնած հավելյալ ռիսկերի համար,

- մասնակցությունը բաժնեմասում մինորիտար է, որպես կանոն, մինչեւ 35% մասնակցությամբ։ Հետգնումը, որպես կանոն, նախատեսվում է երրորդից հինգերորդ տարիների ընթացքում՝ կիրառելով երկուսից երեք գործակից ներդրված գումարի նկատմամբ։

Տրամադրելով ֆինանսավորում եկամտի մեջ մասնակցությամբ վարկի կամ բաժնեմասնակցային ներդրման ձեւաչափով՝ Գազել Ֆինանսը հանդես է գալիս որպես գործընկեր, որը որոշակիորեն կիսում է բիզնեսին առնչվող ռիսկերը եւ ձեւավորված շահույթները։ Որպեսզի հնարավոր լինի ապահովել շահույթի առավելագույն մակարդակ, Գազել Ֆինանսը նաեւ ապահովում է շարունակական ռազմավարական աջակցություն իր հնարավորությունների սահմաններում, մասնավորապես այսպես կոչված «տեխնիկական աջակցության ֆինանսավորման» միջոցով։ Տեխնիկական աջակցությունը հատուկ առանձնացված ֆինանսավորում է, որը տրամադրվում է որպես առանց տոկոս վարկ եւ կարող է ուղղվել արտադրական, շուկայավարման, ֆինանսական կառավարման, իրավական կառավարման եւ այլ կարողությունների զարգացմանը։

2019թ. նոյեմբեր ամսի առաջին կեսի դրությամբ «Գազել Ֆինանս» ՈւՎԿ ՍՊԸ-ն ֆինանսավորել է 5 ծրագիր, իսկ ընդհանուր ֆինանսավորման չափը կազմում է 1,405,000 ԱՄՆ դոլար:

«Գազել Ֆինանս» ՈՒՎԿ ՍՊԸ-ն տրամադրում է միայն բիզնես վարկեր իրավաբանական անձանց։
Գործադիր տնօրեն Տիգրան Հովհաննիսյան
Հասցե ՀՀ, 0009, Երեւան, Տերյան փող., 105/1 շենք, 5-րդ հարկ, գրասենյակ 505 («Ցիտադել» բիզնես կենտրոնի շենքում)
Հեռախոսահամար (012) 88 38 80
Էլ. հասցե armenia@gazellefinance.com
Վեբկայք https://gazellefinance.am/

Ամենաընթերցվածը


Smartclick.ai