Կիրակի, Օգոստոս 31
Մանրածախ պրոդուկտ մենեջեր
Բարձրագույն մասնագիտական
1-3 տարի
• Բարձրագույն կրթություն
• Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ համանման ոլորտում
• Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
• Բանկային օրենսդրության իմացություն
• Նախագծերի կառավարման մեթոդների, միջազգային կանոնների, ֆինանսների և մարքեթինգի լավ իմացություն
• Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
• Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես Excel և PowerPoint,
• Հաղորդակցման հմտություններ
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
• Գաղտնապահություն
• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
• Առաջնային և երկրորդական հանձնարարությունները տարբերակելու կարողություն
• Ճկունություն, աշխատասիրություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
• Իրեն կցված պրոդուկտների զարգացման քաղաքականության և նպատակների ապահովում,
• Իրեն կցված պրոդուկտների հետստուգման իրականցում, պրոդուկտի կենսացիկլի կառավարում, արդյունքների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին,
• Արտաքին և ներքին փոփոխությունների ուսումնասիրություն, հետադարձ կապի հավաքագրում վաճառք իրականացնող աշխատակիցներից, դրանց վերլուծություն և անհրաժեշտության դեպքում փոփոխությունների առաջարկների ներկայացում,
• Միջազգային գործընկերների հետ նոր նախագծերի իրականացման մասով բանակցությունների վարում (այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերի),
• Իրականացվող փոփոխությունների արդյունավետության գնահատման իրականացում,
• Իրեն կցված պրոդուկտների մշակման, ներդրման և զարգացմանն ուղղված միջոցառումների կառավարում,
• Բիզնես առաջարկների պատրաստում և դրանց ներկայացում Բանկի համապատասխան կառավարման մարմիններին,
• Ներքին դասընթացների և սեմինարների վարում ըստ անհրաժեշտության,
• Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
• Իրեն կցված պրոդուկտների մշակման, ներդրման և զարգացմանն ուղղված միջոցառումների կոորդինացում,
• Բանկի կողմից հրապարակվող նյութերում պրոդուկտների սակագների և պայմանների համապատասխանության ապահովում։
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով https://idbank.bamboohr.com/careers/71 ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։
«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ https://www.idbank.am/:
2024-10-25
Դիտում` 425 ( Տեղադր.՝ 2024-10-11)
29.08.2025 | 17:43 Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը
29.08.2025 | 17:30 Վարչապետն ընդունել է Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահին
29.08.2025 | 17:12 Ամիօ բանկ. Շահավետ ավանդ՝ ընդամենը 1 րոպեում
29.08.2025 | 16:13 Նոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկից
29.08.2025 | 12:30 Հայէկոնոմբանկը եւ Visa-ն մեկնարկում են համատեղ արշավ. մրցանակը՝ էլեկտրամոբիլ
29.08.2025 | 11:38 Evoca-ն մասնակցում է TOON EXPO 2025-ին
28.08.2025 | 14:13 Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի թեման «ավարտված» է համարում
28.08.2025 | 13:52 Telcell. Ինչո՞ւ է բանկային քարտդ հայտնվել «սեւ ցուցակում»
28.08.2025 | 12:52 ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը մի քանի ժամ հասանելի չի լինի
27.08.2025 | 17:05 Ամփոփվել է Amio Era-ի 3-րդ փուլը. կրթությունն ու հնարավորությունները մեկ հարթակում
27.08.2025 | 15:38 Գաբրիելա Հարությունյանը՝ Աբու Դաբիի փառատոնի արագ շախմատի չեմպիոն
27.08.2025 | 11:48 Ֆասթ Բանկը ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau