Կիրակի, Հունիս 01
Ինստիտուցիոնալ հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավար
Բարձրագույն մասնագիտական
3-5 տարի
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ բանկային ոլորտում
• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ վաճառքների ոլորտում
• Ղեկավարման փորձը կդիտվի որպես առավելություն
• Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն
• Ինքնակազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ
• Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
• Բանկային օրենսդրության իմացություն
• Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
• Հաղորդակցման, թիմի ղեկավարման հմտություններ
• Որոշումներ կայացնելու ունակություն
• Գերազանց միջանձնային և խնդիրներ լուծելու հմտություններ
• Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում
• Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
• Մանրուքների նկատմամբ ուշադրություն
• Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
• Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
• Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
• Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Մշակել ստորաբաժանման ռազմավարությունը, դրան առնչվող ընթացակարգերը և կանոնակարգերը, ապահովել ընթացակարգերով նախատեսված գործառույթների պատշաճ իրականացումը,
• Վերահսկել ստորաբաժանման աշխատանքի որակը, ապահովվել ամենօրյա գործառույթների անխափան և ժամանակին իրականացումը,
• Համակարգել ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ Կորպորատիվ հաճախորդների ներգրավման, ինչպես նաև կորպորատիվ պրոդուկտների ՝ մասնավորապես աշխատավարձային նախագծերի, բիզնես օվերդրաֆտի, ՊՈՍ”/“Վ-ՊՈՍ” վճարային համակարգերի, և այլ պրոդուկների վաճառքներին ուղղված աշխատանքները,
• Իրականացնել պլանավորում և աշխատանքների բաշխում ըստ աշխատակիցների, անհատական KPI-ների սահմանում և վերահսկողություն։
• Ապահովվել ստորաբաժանման աշխատանքների համապատասխանությունը Բանկի ներքին իրավական ակտերին։
• Համագործակցել Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների հետ, նախաձեռնել և մասնակցել Կորպորատիվ նոր պրոդուկտների ներդրման և առկա պրոդուկտների բարելավմանն ուղղված աշխատանքներին;
• Աջակցել աշխատակիցների ուսուցմանը, վերապատրաստմանը և խրախուսման ուղղված աշխատանքներին։
• Վերահսկել բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կորպորատիվ հաճախորդներին տրամադրված պրոդուկների մոնիթորինգի իրականացման և գործող հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման աշխատանքները
• Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Եթե ձեր գիտելիքները, մասնագիտական փորձն և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և և դուք հետաքրքրված եք միանալու ԱյԴի Բանկի թիմին՝ անցեք հետևյալ հղումով https://idbank.bamboohr.com/careers/56 ։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։
ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը https://www.idbank.am/։
2024-10-25
Դիտում` 74057 ( Տեղադր.՝ 2024-10-02)
30.05.2025 | 18:01 Մայիսի 31-ին ԿԲ կայքը եւ ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը չեն գործի
30.05.2025 | 17:55 ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը
30.05.2025 | 17:12 IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
30.05.2025 | 16:25 Հայաստանի կապիտալի շուկայի միջազգայնացման առաջին քայլը եւ նոր հնարավորությունները
30.05.2025 | 16:24 Ամիօ բանկ. միջազգային փոխանցումներ Եվրոպա, ԱՄՆ եւ ԱՄԷ՝ աննախադեպ պայմաններով
30.05.2025 | 12:46 Յունիբանկը` «Երեւանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հովանավոր
29.05.2025 | 15:41 Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն իրականություն է
29.05.2025 | 13:57 Հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4․4%-ով
29.05.2025 | 10:31 Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար
27.05.2025 | 14:20 Յունիբանկի «Հաղթանակ» մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է 9:30-ից 19:30
27.05.2025 | 12:13 Արցախբանկը գործարկել է MoneySend ծառայությունը
27.05.2025 | 10:19 Ֆասթ Բանկ եւ Fastex Exchange հաշիվների միջեւ այժմ հնարավոր է փոխանցումներ կատարել
DICA-ը հայտարարում է աուդիտ իրականացնող անձի ընտրության մրցույթ 16.05.2025
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau