Classified
 
"Հայաստանի Զարգացման և ներդրումների Կորպորացիա" ունիվերսալ
վարկային կազմակերպություն
փակ բաժնետիրական ընկերություն
 
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 

˝Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա˝ ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձի ընտրության նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման առնվազն հինգ տարվա փորձ ունեցող «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) անդամ աուդիտորական կազմակերպությունները, ընդ որում հինգ տարվա ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձի պահանջը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա:

˝Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա˝ ՈՒՎԿ ՓԲԸ-ն աուդիտորական կազմակերպության ընտրությունը կազմակերպելիս առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, հաշվի են առնվում.

1. ˝Աուդիտորական գործունեության մասին˝ ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված սկզբունքները,

2. աուդիտորական կազմակերպության Հայաստանի Հանրապետությունում և (կամ) միջազգային ճանաչումը /հեղինակությունը/,

3. աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է լինի Մասնագիտացված կառույցի անդամ, ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաև՝ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում և միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ),

4. աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է լինեն Մասնագիտացված կառույցի անդամ, ունենան աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ինչպես նաև՝ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում կամ միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորում (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ)։

Մրցույթին մասնակցելու համար աուդիտորական կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ, որը մրցույթի հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է: Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ˝Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա˝ ՈՒՎԿ ՓԲ ընկերության գրասենյակ (ք.Երևան, Արաբկիր, Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շինություն): Մասնակիցը մրցութային հայտը ներկայացնում է մեկ ծրարով, որն ընդգրկում է երկու ծրարներ: Առաջին ծրարում ներկայացվում է աուդիտորական ծառայության տեխնիկական առաջարկը, երկրորդում` ֆինանսական առաջարկը: Ծրարի վրա պետք է նշվեն մասնակցի անվանումը, ինչպես նաև մրցույթի հրավերով սահմանված այլ տվյալներ: Մրցույթի հաղթող կընտրվի լավագույն պայմաններ առաջարկած աուդիտորական կազմակերպությունը:

Աուդիտային աշխատանքները պետք է սկսվեն ոչ ուշ, քան 2025թ-ի նոյեմբեր ամիսը: Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի 2025թ-ի աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան 2026թ-ի մայիսի 31-ը:

˝Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա˝ ՈՒՎԿ ՓԲԸ գրասենյակ
ՀՀ, ք.Երևան, Արաբկիր, Ն. Զարյան փողոց, 74 շենք, 277 շինություն,
հեռ.` (060) 50-65-56, (010) 70-80-30, 70-80-20
էլ. կայք` www.dica.am
էլ.-փոստ` info@dica.am

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 16.06.2025թ-ը, ժամը 12:00: Հայտերը պետք է ներկայացվեն "Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա" ՈՒՎԿ ՓԲ ընկերության գրասենյակ մինչև մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը` սոսնձված, կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված ծրարով:

16.05.2025

 

 

 


Smartclick.ai
Quality Sign BW