Երեքշաբթի, Ապրիլ 30
Խնդրահարույց վարկերի մասնագետ
Վարկերի և ներդրումների վարչություն
Երևան/Կենտրոն
1-3 տարի
• բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ իրավաբանական ոլորտում, • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ խնդրահարույց վարկերի վերադարձման ոլորտում, • կոնֆիդենցիալ համարվող տեղեկատվության գաղտնիության պահպանում, • հաղորդակացման և միջանձնային հարաբերությունների գերազանց հմտություններ, • ՀՀ բանկային օրենսդրության, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իմացություն, • համակարգչով աշխատելու հմտություններ, MS Office-ի խորացված տիրապետում, • հայերենի գրավոր և բանավոր խոսքի գերազանց տիրապետում,անգլերենի լեզվի իմացությունը ցանկալի է, • բիզնես էթիկետի նորմերի տիրապետում, • սեղմ ժամկետներում հանձնարարություններ կատարելու հմտություն, • միաժամանակ բազմակի առաջադրանքներ կատարելու ունակություն • թիմային աշխատելու կարողություն:
Պայմանագրային
Կարևոր չէ
ամբողջ օրը (10:00 - 19:00)
• Խնդրահարույց վարկերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մշակում, • խնդրահարույց վարկերի վերադարձելությունն ապահովվելու համար խնդրահարույց վարկառուների հետ բանակցությունների վարում, • խնդրահարույց հաճախորդների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքի վերահսկողություն, • խնդրահարույց հաճախորդներին հասցեագրված ծանուցումների, պահանջագրերի և գրությունների և այլ փաստաթղթերի կազմում և դրանց հանձնման ապահովում, • խնդրահարույց վարկառուների հանդեպ Բանկի պահանջի բավարարման համար գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու և իրացնելու գործընթացի կազմակերպում և իրականացում, • հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հետ կապված աշխատանքների իրականացում, • սնանկ ճանաչված պարտապանների սնանկության գործընթացում Բանկի շահերի ներկայացում, • սնանկության գործընթացում պարտատերերի ժողովներին մասնակցություն, • սնանկ ճանաչված պարտապանների սնանկության գործընթացի հետևում և Բանկի իրավունքների ու օրինական շահերի պաշտպանում, • Բանկի շահերի ներկայացում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում, պետական կառավարման մարմիններում, նոտարական տարածքներում, • ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության վարույթում գտնվող գործերի ընթացքի հետևում, • Բանկի խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառության վարում, այդ թվում` դրանց վերաբերյալ գործավարության ու սահմանված կարգով պահպանման ապահովում, • Բանկի կոմիտեներին մասնակցություն և խնդրահարույց վարկերի վերադարձելությունն ապահովվելու համար համապատասխան առաջարկների ներկայացում, • խնդրահարույց վարկերի հետ վերադարձմանն ուղղված անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացում, • ՀՀ ԱՆ ԴԱՀԿ և սնանկության կառավարչի կողմից կազմակերպվող աճուրդների հետևում, • Բանկում գրավադրվող գույքերի առկայության ստուգում և համապատասխան եզրակազությունների կազմում, • Բանկում գրավադրված գույքերի առկայության ստուգում և գույքագրման աշխատանքների իրականացում, • Բանկի սեփականությունն անցած և վաճառքի համար նախատեսված գույքերի առկայության ստուգում, • հաշվետվությունների կազմում և ներկայացում:
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը (3*4 չափի լուսանկարով)՝ hr@panarmenianbank.am` նշելով պաշտոնը Ձեր էլ-նամակի վերնագրում: Թափուր հաստիքին՝ Ձեր տվյալների լավագույնս համապատասխանության դեպքում միայն կհրավիրվեք հարցազրույցի:
Խնդրում ենք հստակ նշել, նամակում, որ վերոնշյալ թափուր պաշտոնի մասին տեղեկացել եք jobs.banks.am կայքից:
2017-01-31
Դիտում` 1519 ( Տեղադր.՝ 2017-03-31)
30.04.2024 | 20:58 Բիբլոս Բանկ Արմենիան՝ Career City Fest 2K24-ի լավագույն գործատուների շարքում
30.04.2024 | 20:49 Վերաբացվել է Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը
30.04.2024 | 17:54 Հայէկոնոմբանկն առաջարկում է շվեյցարական ոսկու ձուլակտորներ
30.04.2024 | 17:19 Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
30.04.2024 | 17:06 Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
30.04.2024 | 15:48 Համաշխարհային բանկը $116 միլիոնով կաջակցի Հայաստանի կանաչ, ներառական և կայուն զարգացմանը
30.04.2024 | 15:32 ԿԲ նախագահ. Դրամի նկատմամբ դոլարի արժեզրկում է գրանցվում
30.04.2024 | 15:09 Մարտին Գալստյան. Բանկերի կողմից ակտիվ վարկավորում է տեղի ունենում
30.04.2024 | 14:14 ԿԲ. 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է՝ մարտին կազմելով -0.7%
30.04.2024 | 12:47 Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
30.04.2024 | 11:24 Evocabank-ը Career City Fest 2K24-ին ներկայացրել է թիմն ու ազատ աշխատատեղերը
30.04.2024 | 10:08 Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau