Երկուշաբթի, Ապրիլ 29
Իրավաբան
Իրավաբանական բաժին
Երևան/Կենտրոն
- Բարձրագույն իրավաբանական կրթություն, - Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ: Ֆինանսական կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն, - Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն, - ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ ԿԲ կանոնակարգերի, վարկային կազմակերպությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի իմացություն, - Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու ունակություն, - Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ, - Վերլուծական և համադրական մտածողություն, - Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն, - Գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ, - Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը առավելություն է, - Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն, - Համակարգչային գիտելիքների առկայություն (MS Office):
Պայմանագրային
Կարևոր չէ
ամբողջ օրը (10:00 - 19:00)
- Ներկայացնել և պաշտպանել ընկերության իրավունքները և շահերը ՀՀ բոլոր դատարաններում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, - Կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, դիմումներ, միջնորդություններ, տեղեկանքներ և այլ բնույթի իրավաբանական փաստաթղթեր, ինչպես նաև ՀՀ դատարաններում գործեր հարուցելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, - Մասնակցել դատարանների նիստերին և ընկերությանը առաջարկներ ներկայացնել դատական որոշումների արդյունավետ կատարման ուղղությամբ, - Իրականացնել մոնիթորինգ` պարտավորությունների հավաքագրման գործընթացներում առկա խնդիրները դուրս բերելու ուղղությամբ, - Մշակել և անմիջական ղեկավարին ներկայացնել տարբեր գործընթացների բարելավման և արդյունավետության բարձրացման ուղիներ, - Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ իրականացնել խորհրդատվական, բացատրական աշխատանքներ՝ ընկերության հետ հարաբերությունները արտադատական կարգով և/կամ հաշտությամբ կարգավորելու նպատակով, - Պատրաստել ընկերությանը հասցեագրված հարցումների, հայցերի, բողոքների, պահանջների և առաջարկությունների պատասխանի նախագծեր, - Անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ գտնելով լուծումներ, որոնք միաժամանակ կբավարարեն և հաճախորդի պահանջները և կհամապատասխանեն կազմակերպության արժեքներին ու սկզբունքներին, - Իրականացնել այլ խնդիրների լուծում` ըստ անհրաժեշտության:
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր պաշտոնի պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am` էլ. նամակի վերնագրում լրացնելով` “Իրավաբան - Անուն, Ազգանուն”:
2017-04-30
Դիտում` 1999 ( Տեղադր.՝ 2017-03-31)
29.04.2024 | 17:36 Idram-ն ու IDBank-ը մասնակցել են Career City Fest-ին
29.04.2024 | 16:48 Կայացել են 62 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ
29.04.2024 | 14:12 Դուբայը $35 մլրդ կհատկացնի Ալ Մաքթում օդանավակայանի ընդլայնման համար
28.04.2024 | 22:48 Ալինա Ծատուրյան. Աշխատակազմի ղեկավարը՝ ենթահամակարգերն իրար կապող օղակ
26.04.2024 | 17:32 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ
26.04.2024 | 16:49 Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
26.04.2024 | 16:33 Կիպրոսը որպես դարպաս՝ դեպի Եվրամիության միասնական շուկա
26.04.2024 | 12:24 Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
26.04.2024 | 12:19 Ինչպես պետք է օտարերկրյա քաղաքացին մտնի ֆիզանձանց էլեկտրոնային միասնական համակարգ
26.04.2024 | 10:55 Պուտինը մեկնաբանել է գնաճը Թուրքիայում
26.04.2024 | 10:07 Հայկական առաջին բանկը՝ Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
26.04.2024 | 09:46 Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2024 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau