Կազմակերպություն

Իրավաբան (պարտքերի հավաքագրման գծով)

Իրավաբանական բաժին

Երևան 

Բարձրագույն 

1-3 տարի 

- Բարձրագույն կրթություն,

- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ պարտքերի հավաքագրման և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հետ համագործակցության ոլորտում,

- Դատական ակտերի հարկադիր կատարման, քաղաքացիական օրենսդրության և քաղաքացիական դատավարության լավ իմացություն,

- Շփման և բանակցություններ վարելու հմտություններ,

- Գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,

- MS Word, Excel համակարգչային ծրագրերի իմացություն:

 

 

Կարևոր չէ 

ամբողջ օրը (09:00 - 18:00) 

- Իրականացնել պարտքերի հավաքագրում/ժամկետանց վարկերի վերականգնում վարկի ժամկետանց լինելու բոլոր փուլերում (դատարան դիմելուց առաջ և հետո) համաձայն սահմանված ընթացակարգերի և քաղաքականության,

- Սերտորեն համագործակցել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հետ կազմակերպության պարտքերի հավաքագրման նպատակով,

- Պատրաստել փաստաթղթեր՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ներկայացնելու համար՝ կապված պարտքերի հավաքագրման հետ,

- Վարել իրավաբանական բաժնի փաստաթղթային շրջանառությունը և հաշվետվությունները,

- Ներկայացնել կազմակերպության շահերը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության առջև,

- Անհատական վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ՝ գտնելով լուծումներ, որոնք թե կբավարարեն հաճախորդի պահանջները և թե կհամապասխանեն կազմակերպության արժեքներին և սկզբունքներին:

- Կատարել ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականներ: 

 

Եթե հետաքրքրված եք տվյալ թափուր աշխատատեղով և կարծում եք, որ Ձեր տվյալները համապատասխանում են պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր մանրամասն ինքնակենսագրականը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ hr@finca.am, նամակի վերնագրում լրացնելով` «Իրավաբան՝ պարտքերի հավաքագրման գծով - Անուն Ազգանուն”:

 

 

2018-03-18

Դիտում` 2413
( Տեղադր.՝ 2017-05-15)

Banks.am


Smartclick.ai